Ուսումնական տարվա մեկնարկին Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր այցելած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շրջայցից բացի նաև պատասխանեց կրթահամալիրում գործող ԶԼՄ-ների լրագրություն սովորողների հարցերին:
Լրագրությամբ հետաքրքրվող կրթահամալիրի աշակերտների թվում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը, ով նախագահ Արմեն Սարգսյանին հարց ուղղեց որպես «Չաչանակ» ռադիոյի լրագրող:
«Եթե չթույլատրենք, խնդիր կառաջանա, որ վարչապետի աղջկան թույլ չեն տալիս նախագահին հարց ուղղել»,-կատակեց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:
«Մենք գիտենք, որ դուք Մեծ Բրիտանիայում ՀՀ-ի դեսպան եք եղել, ի՞նչ հաջողություններ եք ունեցել այդ ոլորտում»,-հարցրեց նա:
Արմեն Սարգսյանը նշեց, որ սխալ կլինի, որ ինքը գնահատական տա իր աշխատանքին: «Աշխատանքը, որ անում ես, չես աշխատում նրա համար, որ մի օր քեզ շնորհակալություն հայտնեն: Ձեր կյանքում ապագայում, եթե կաշխատեք, մի սպասեք, որ ձեզ շնորհակալություն հայտնեն»,-ասաց նա, բայց այդուհանդերձ երկար տարիների աշխատանքից որոշ դրվագներ հիշեց:
Լրագրող-աշակերտները նաև հետաքրքրվեցին, թե ինչպիսի հատկանիշներ պետք է ունենա նախագահը՝ որպես նոր սերնդի ուղենիշ: Նախագահն ասաց, որ հարցին կանդրադառնա 7 տարի հետո՝ նախագահական շրջանի ավատից հետո, երբ փորձառություն ձեռք կբերի:
Աշակերտներից մեկն էլ խնդրեց օգնել՝ Մայր դպրոցում լողավազան ունենալ: «Դուք նկատե՞լ եք, որ միայն Մայր դպրոցում լողավազան չկա, կարող եք օգնել այդ հարցում»,-ասաց նա:
«Ուզո՞ւմ եք մեծերի համար էլ լինեն նույնպես, ես կաշխատեմ օգնել, որպեսզի ձեր դպրոցում նույնպես լողավազան լինի, որովհետև շատ կարևորում եմ, և, իհարկե, անարդարացի է, որ փոքրիկները լողում են, հետո մոռանալու են»,-ասաց նա:
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55