ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության տեսչական և վերլուծական բաժնի աշխատակիցների հետ:
Ինչպես հայտնում են Հարկադիր կատարման ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնից, խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն անդրադարձել է Տեսչական և վերլուծական բաժնի կողմից ուսումնասիրված կատարողական վարույթների, Ծառայության տարբեր բաժիններում իրականացված տեսչական ստուգումների և կատարված ծառայողական քննությունների արդյունքներին:
Հակոբ Հակոբյանն ընդգծել է, որ բաժնի աշխատանքը շատ կարևոր նշանակություն ունի Ծառայության բնականոն գործունեության սահուն ընթացքն ապահովելու տեսանկյունից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բաժնի գործառույթներից է նաև քաղաքացիների դիմումներին, գրություններին ու դիմում-բողոքներին պատասխանելը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանձնարարել է բաժնի աշխատակիցներին այսուհետ փոխել գրություններին պատասխանելու ընթացակարգն ու յուրաքանչյուր քաղաքացու դիմումին առավել հանգամանալից, պարզ, միաժամանակ նաև օրենքի սահմաններում սպառիչ պատասխաններ տալ:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Տեսչական և վերլուծական բաժնի պետ, արդարադատության գնդապետ Լևոն Բալյանին հանձնարարել է բաժնի գործառույթներն իրականացնելիս ուժեղացնել նաև հսկողությունն իրականացվող ծառայողական քննությունների նկատմամբ՝ միևնույն ժամանակ ապահովելով օբյեկտիվ, հանգամանալից և թիրախային վերլուծություն իրականացվող յուրաքանչյուր տեսչական ստուգման դեպքում: Հակոբ Հակոբյանը նշել է, որ բաժնի գործունեության արդյունավետությունից է կախված նաև կարգապահական խախտումներ ծնող պատճառների և դրանց նպաստող պայմանների հնարավորինս արագ բացահայտումը՝ հետագայում խախտման հնարավոր դեպքերը բացառելու նպատակով:
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44