Թուրքիայում լույս հուլիսի 16-ին իրականացված ռազմական հեղաշրջման փորձը շարունակում է մնալ համաշխարհային բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Գիշերը թուրք զինվորականները հայտարարել էին, որ տապալել են երկրի իշխանությունները՝ սահմանադրական կարգուկանոնը և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը վերականգնելու համար:
Փակվել էր Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանը, աշխատանքը դադարեցրել էր պետական հեռուստատեսությունը: Ողջ երկրով մեկ պարետային ժամ էր հայտարարվել:
Չնայած զինվորականները հայտարարում էին իշխանությունը վերցնելու մասին, երկրի փոխվարչապետը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ իրենք շարունակում են մնալ իշխանության գլխին:
Ավելի ուշ հայտարարությամբ հանդես եկավ երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ հայտարարելով, որ տեղի է ունեցել հեղաշրջման փորձ և որ Թուրքիայի օդային ողջ տարածքը, առանց իրենց թույլտվության, փակվել է թռչող ինքնաթիռների համար:
Չնայած դրան՝ միջազգային լրատվամիջոցները հայտարարեցին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն ապաստան է փնտրում: Տեղեկություններ եղան անգամ այն մասին, որ Գերմանիան հրաժարվել է ապաստան տրամադրել Էրդողանին, պնդում եղավ, որ նա արդեն Լոնդոնի ճանապարհին է:
Դրանից ժամեր անց Էրդողանը Ստամբուլի օդանավակայանում մամուլի ասուլիսով հանդես եկավ՝ նշելով, որ որևէ տեղ մեկնելու մտադրություն չունի և մնալու է երկրում՝ ժողովրդի կողքին:
Գիշերվա ընթացքում բախումները Թուրքիայում շարունակվում էին ինչպես օդում, այնպես էլ ցամաքում: Երկրի տարբեր վայրերում պայթյունների ձայներ էին լսվում, Ստամբուլի երկու մասերը միմյանց միացնող կամուրջի վրա զինվորականները տանկեր ու տեխնիկա էին կուտակել: Այնտեղ էին նաև ոստիկանական ուժերը, և զինվորականներն ի վերջո ստիպված եղան հանձնվել:
Ավելի ուշ հայտնի դարձավ զոհերի ու ձերբակալվածների թիվը: Ըստ պաշտոնական լրատվության՝ գիշերվա ընթացքում Թուրքիայում զոհվել է 60 մարդ: Եղել են նաև ձերբակալություններ, պաշտոնանկություններ. ձերբակալվեց հեղաշրջման փորձի 754 մասնակից:
Երկրի Զու Գլխավոր շտաբի պետից երկար ժամանակ որևէ տեղեկություն չկար. այդ մասին հայտարարել էին թե՛ Բինալի Յըլդըրըմը, թե՛ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա պաշտոնակատար նշանակվեց Ումիթ Դունդարը:
Այժմ արդեն հայտնի դարձավ, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը, ով պատանդ էր վերցվել հեղաշրջման փորձի մեկնարկի ժամանակ, հատուկ գործողության արդյունքում ազատ է արձակվել:
Նրա առողջական վիճակը լավ է: Ակնկալվում է, որ նա կգլխավորի հեղաշրջման փորձի դեմ իրականացվող գործողությունը:















news.am
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55