Տրանսպորտի բնագավառում ունենք շատ բացեր, շատ տխուր վիճակ է։ Մենք ձեռնամուխ ենք եղել միասնական տրասնպորտային ցանցի ներդրմանը։ Այս մասին այսօր՝սեպտեմբերի 4-ին, 100 օրվա գործունեությունն ամփոփող ասուլիսին հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ միասնական երթուղային ցանցի ձևավորման արդյունքում հանրապետության բոլոր բնակավայրերը կապահովվեն տրանսպորտային սպասարկմամբ։
Այժմ միջմարզային ուղևորափոխադրումներ են կատարում 75 տնտեսվարողներ, միջպետական՝ 27 տնտեսվարող։ Միասնական ցանցի ներդրմամբ նախատեսվում է յուրաքանչյուր մարզում ունենալ մեկ օպերատոր։
«Մեկ օպերատորի առկայությունը, որը կսպասարկի ոչ միայն ձեռնտու գծերը, այլև ամբողջ մարզը, կլուծի հիմնական խնդիրը։ Այստեղ մենաշնորհացման խնդիր չկա, դա կլիներ, եթե ամբողջ ցանցը վաճառեինք մեկ օպերատորի, բայց մենք մարզերով ենք առանձին մեկ օպերատոր ստեղծում, անգամ մարզեր կլինեն, որոնք երկու օպերատոր կունենան»,- հայտնեց նախարարը։
Տրանսպորտի ոլորտում նախարարությունը մշակել է 3 օրենսդրական նախաձեռնություն և ներկայացրել շահագրգիռ մարմինների քննարկմանը։ Առաջինը վերաբերում է տաքսոմոտորային ծառայությունների բնագավառում խնդիրների լուծմանը և բարելավմանը․ «Հավասար պայմաններ պետք է ստեղծվեն բոլոր տաքսի ծառայությունների, այդ թվում՝ օնլայն տաքսի ծառայությունների համար»,- նշեց նախարարը։
2-րդ օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացին, իսկ 3-րդը՝ սեղմված բնական և հեղուկացված գազով մեքենաների վերասարքավորման գործընթացի կանոնակարգմանը․ «Մենք հակված ենք ստեղծելու էլեկտրոնային համակարգ, որին պետք է միացվեն բոլոր ստուգաչափման և տեղադրման կայանները։ Դրանք տեղեկություններ կտան, թե որ մեքենան երբ է ստուգաչափվել»։
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
13:17
12:36
12:14
11:54
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03