Այս ընտրությունները ոչ միայն կուսակցությունների համար են ստուգարք, այլև երկրի: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց կրթական ոլորտում փորձագետ Անահիտ Բախշյանը՝ խոսելով Երևանի ավագանու կայանալիք ընտրությունների վերաբերյալ:
«Սա քննություն է մեր ամբողջ hասարակության համար: Այստեղ մենք բոլորս պետք է հավատանք, որ մեր երկրի ընտրած նոր ճանապարհը, որը թավշյա հեղափոխության արդյունքում եղավ, մեզ համար միակն է և ընդունելին: Եվ բոլոր կուսակցությունները պետք է պատվով բռնեն՝ մեր հասարակությունը ցույց տալու համար, որ մենք, ի վերջո, կարող ենք ընտրություն կատարել»,- ասաց նա:
Ըստ նրա՝ Երևանի ավագանու ընտրություններին մարդիկ կընտրեն ծրագրերը: Նա նկատեց, որ 12 ուժեր են արդեն գրանցվել, դրանք տարբեր են, և տարբեր են նաև դրանց ծրագրերը: «Հասարակությունը պետք է առաջնորդվի ծրագրերով,- ասաց նա՝ հավելելով, որ ինքը ուրախ է այս ընտրություններում առկա բազմազանության համար,-Մենք բոլորս պետք է ցույց տանք, թե ինչպես ենք համագործակցելու հանուն մեր Երևանի»:
Անահիտ Բախշյանի բնորոշմամբ՝ Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական են, «ավելի քաղաքական չի լինում»:
Անդրադառնալով քաղաքական ուժերի կողմից ներկայացվող ծրագրերին՝ նա չբացառեց, որ դրանց մեջ լինեն ռոմանտիզմի տարրեր, որոնք հնարավոր է՝ անիրականանալի թվան: Միաժամանակ նկատեց, որ անգամ «Հանրապետական» կուսակցության ծրագրում կային կետեր, որ իրականացվել են, և, նրա խոսքով, ընտրություններում անցած քաղաքական ուժերը պետք է իրենց գործունեությունը շարունակեն այդ ծրագրերի վրա՝ համամիտ չլինելով Երևանի բյուջեի օգտագործման արատավոր ավանդույթի հետ:
Ըստ Անահիտ Բախշյանի՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի միջև համագործակցությունն անհրաժեշտություն է: «Պետք է համագործակցել բոլորի հետ. ընդդիմությունն ու իշխանությունը պետք է համագործակցեն: Տարբեր ուժերի ցուցակներում այնքան հետաքրքիր մարդիկ կան, որոնց հետ համագործակցելն իսկապես երևանցիների շահերից է բխելու»,- ասաց նա:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44