Կարծում եմ՝ ճիշտ կլինի աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի ժամկետի երկարաձգումը։ Այս մասին այսօր 100 օրվա գործունեությունը ամփոփող ասուլիսին հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ից արգելվել էր ՀՀ աջ ղեկով մեքենաներ ներկրել։ Այս որոշումը ուժի մեջ է մինչև 2018 թ․-ի հոկտեմբեր։ Իսկ արդեն 2020 թ․-ից ԵԱՏՄ-ով պայմանավորված ընդհանրապես արգելվելու է աջ ղեկով մեքենաների ներկրումը։
«Նորից թույլատրել և հետո նորից արգելելն ավելորդ պրոցես է, որը մենք պետք է անցնենք։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի աջ ղեկով մեքենաների ներկման արգելքի ժամկետի երկարաձգումը։ Իրականում, աջ ղեկով մեքենաների քանակի աննախադեպ ավելացումը երթևեկության համար նաև վտանգավորություն է ստեղծում։ Եվ հիմա այսօր նորից հետ քայլ անել, որպեսզի նորից գանք այսօրվա վիճակին, չեմ կարծում, որ դա լուծում է»,- նշեց նախարարը։
Ինչ վերաբերում է մեքենաների ղեկը աջից ձախ տեղափոխմանը, Աշոտ Հակոբյանը հայտնեց, որ կողմ չէ այդ մոտեցմանը։
«Ամբողջ էլեկտրաֆիկացիան խառնվում է իրար։ Անվտանգության նկատառումներով՝ երթևեկության ու մեքենայի տեխնիկական վիճակին այդքան կողմ չեմ»,- ասաց նա։
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01