ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի և ՀՀ դատախազության մարմիններում երկարամյա աշխատանքի համար դատախազության մի խումբ վետերանների պարգևատրել է Հայաստանի դատախազության կազմավորման 100-ամյակին նվիրված հուշամեդալով, տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։
ՀՀ գլխավոր դատախազությունում այդ առթիվ կազմակերպված ընդունելությանը ողջուներով ներկա մոտ երեք տասնյակ վետերաններին և հանձնելով պարգևները՝ Արթուր Դավթյանը նրանց շնորհակալություն է հայտնել երկարամյա գործունեության ընթացքում կատարած օրինակելի, բարեխիղճ և պատվախնդիր աշխատանքի, այդպիսով նաև պետականության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար:
ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ դատախազների ավագ սերնդի կուտակած փորձը, լավագույն արժեքները կարևոր նախադրյալ են ժամանակակից հասարակության պահանջներին և ներկայիս մարտահրավերներին համահունչ դատախազության ֆունկիցոնալ դերակատարության վերարժևորման համար: Համակարգի հետ շփումների սերտացման, կուտակած փորձառությունը դատախազների նոր սերնդին փոխանցելու գործուն կառուցակարգերի ստեղծման տեսանկյունից Արթուր Դավթյանը կարևորեց Դատախազության վերտերանների միության ստեղծումն ու ակտիվ գործունեությունը:
ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ միությունն ուրույն դերակատարություն է ունեցել Դատախազության կազմավորման 100-ամյակին նվիրված միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու աշխատանքներում, որոնց շնորհիվ հաջողվեց Հայաստանի 100-ամյա դատախազությունն արժանապատիվ կերպով ներկայացնել հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան ժամանած արտերկրյա պատվիրակություններին ու միջազգային գործընկերներին:
Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ վետերանները շեշտել են, որ ուշադրությամբ հետևում են դատախազության ներկայիս գործունեությանը, հանցավորության դեմ պայքարում, իրավակարգի ամրապնդման գործում ստանձնած նշանակալի դերակատարմանը՝ պատրաստակամություն հայտնելով իրենց ուժերի սահմաններում օժանդակելու համակարգին:
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44