Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական շքերթին:
Վարչապետը շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցներին՝ մասնագիտական օրվա առթիվ, մաղթել հնարավորինս քիչ աշխատանք և հնարավորինս մեծ բարեկեցություն: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԱԻՆ աշխատակիցները կարևոր դերակատարում ունեն հասարակության կյանքում: «Մեր քաղաքացիների համար շատ կարևոր է իմանալ, որ կա բարձր պրոֆեսիոնալիզմի չափանիշներին համապատասխանող փրկարար ծառայություն, արտակարգ իրավիճակների համակարգ: Հայաստանի Հանրապետությունում այս նոր ժամականակաշրջանում յուրաքանչյուր համազգեստավոր մարդու՝ ոստիկանի, զինվորականի, արտակարգ իրավիճակների աշխատողի, քաղաքացին պետք է վերաբերվի որպես հարազատի, որովհետև հենց հարազատներն են մեր իրականության մեջ առաջինն օգնության գալիս վտանգի, ճգնաժամի, արտակարգ իրավիճակների պահին: Հույս ունեմ, որ մեր համատեղ գործունեության արդյունքում ձեր նկատմամբ հարազատի այդ զգացողությունը մեր քաղաքացիների շրջանում ավելի ու ավելի կմեծանա», – նշել է վարչապետը:
Նրա խոսքով՝ ընդհանրապես համազգեստավոր ցանկացած ծառայություն պետք է զերծ մնա քաղաքական որևէ գործունեության մեջ ներքաշվելուց: «Որևէ կերպ չի կարելի, քաղաքական որևէ գործունեության մեջ ներքաշվելով, վտանգել, ստվերել հարազատի այն զգացողությունը, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա ՀՀ զինվորական համազգեստ կրող ցանկացած անձի նկատմամբ», – ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը նշել է, որ տեղյակ է արտակարգ իրավիճակների և ընդհանրապես պետական կառավարման համակարգում առկա բազմաթիվ խնդիրների մասին, ինչպիսին, օրինակ, ցածր աշխատավարձերի խնդիրն է. դրա պատճառը շատ դեպքերում ոչ արդյունավետ կառավարումն է և պետական միջոցների ոչ արդյունավետ տնօրինումը: «Ո՞րն է գործողությունների հաջորդականությունը. մենք պետք է ոչ թե սկզբից լավ ապրենք և հետո միայն մտածենք մեր պետության, պետական միջոցների արդյունավետ կառավարման մասին, այլ հակառակը. սկզբից պետք է աշխատենք մեզնից յուրաքանչյուրի, մեր համակարգերի արդյունավետությունը, պատասխանատվությունը բարձրացնելու ուղղությամբ, որից հետո միայն կարձանագրվի անխուսափելիորեն բոլորիս, նաև պետական կառավարման, արտակարգ իրավիճակների համակարգի աշխատակիցների, փրկարար ծառայողների բարեկեցության մակարդակը: Պետք է համախմբենք մեր ուժերը, որովհետև հնարավոր չէ առանձին վերցրած ոլորտում, նախարարությունում ապահովել զարգացում: Այդ զարգացումը պետք է լինի ամբողջական, համապարփակ և ապագային ուղղված», – ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը հույս է հայտնել, որ ԱԻՆ աշխատակիցներն իրենց ծառայության անձնազոհ բնույթով սատար կկանգնեն այն բարեփոխումներին և կամքին, որն արտահայտել է ՀՀ քաղաքացին Հանրապետության հրապարակում: «Այդ կամքը հետևյալի մասին է. ՀՀ քաղաքացիները, հայությունը պետք է ապրեն ազատ, երջանիկ, զարգացած, հզոր և բարեկեցիկ Հայաստանում: Յուրաքանչյուր ոք իր բաժին անելիքն ունի այս գործում՝ սկսած վարչապետից և ավարտած փրկարար ծառայության աշխատակցից: Մենք ուս ուսի տված պետք է ոչ թե ապրելու հնար ստեղծենք իրար համար, այլ մեր երկիրը բարձրացնենք զարգացման, երջանկության, ազատության և օրինականության նոր մակարդակի», – ասել է վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով ԱԻՆ համակարգի բոլոր աշխատակիցներին անձնվեր աշխատանքի համար:
Այնուհետև կառավարության ղեկավարը հետևել է ՀՀ ԱԻՆ ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումների հանդիսավոր քայլերթին և ԱԻՆ հատուկ փրկարարական ջոկատի ներկայացրած ցուցադրական վարժանքներին: Շարահրապարակում շրջայցի ընթացքում վարչապետին են ներկայացվել ցուցադրված հատուկ տեխնիկական միջոցների և սարքավորումների հնարավորությունները, տեխնիկական հագեցվածությունը և կիրառման նպատակները:
Վարչապետը շրջել է նաև ԱԻ նախարարության տարածքով, ծանոթացել ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների՝ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Աղետների բժշկության կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններին, տեխնիկական ու ծրագրային հագեցվածությանը:
18:15
17:57
17:14
15:26
14:30
14:03
13:27
13:21
12:48
12:35
12:17
12:08
11:45
11:21
11:02
10:55
10:37
09:55
09:42
09:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37