«Տավուշ» միջազգային հայրենակցական միությունը խորին ցավով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 2-ին կյանքից հեռացել է Ջեմմա Անանյանը:
Տիկին Անանյանը ժամանակին եղել է Իջեւանի շրջանի ղեկավարը, ԱԺ պատգամավոր, Տավուշի մարզպետի տեղակալ, Սփյուռքի նախարարի խորհրդական, «Տավուշ» միջազգային հայրենակցական միության անդամ: Մեծ ավանդ ունի հայրենի մարզի եւ առանձնապես Իջեւան քաղաքի զարգացման գործում: Աշխարհի տարբեր անկյուններում ապրող տավուշցիների եւ անձամբ իմ անունից անդառնալի կորստի այս ծանր պահին մեր խորին ցավակցունն եւ զորակցությունն ենք հայտնում Անանյանի ընտանիքի անդամներին:
Ջեմմա Աննայանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
«Խոր ցավով տեղեկացա պետական եւ հասարակական գործիչ, Խորհրդային Հայաստանի եւ Հայաստանի Հանրապետության երեք գումարումների խորհրդարանների պատգամավոր Ջեմմա Անանյանի մահվան մասին:
Շուրջ հինգ տասնամյակ նա իր կյանքը նվիրեց հայրենի Իջեւանի շենացմանն ու զարգացմանը, արդյունաբերական նոր կարողությունների գործարկմանը, ակտիվորեն մասնակցեց Հայաստանի պետական կյանքին:
Որպես ՀԽՍՀ Գերագույն խորհրդի երիտասարդության գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ապա ՀՀ ազգային ժողովի սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, նույն եռանդով մեծ ու շնորհակալ աշխատանք կատարեց այս ասպարեզներին վերաբերող օրենսդրական դաշտի մշակման ու կատարելագործման համար:
Ղարաբաղյան շարժման ընթացքում եւս Ջեմմա Անանյանն առանձնացավ իր քաղաքացիական բարձր կեցվածքով եւ անընդհատ հակադրվելով միութենական իշխանություններին` հաստատակամորեն պաշտպանեց Հայաստանի ու հայության շահերը:
Հայաստանի Հանրապետության խորհրդարանի եւ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ջեմմա Անանյանի հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում:
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
13:17
12:36
12:14
11:54
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03