SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժում խուլիգանության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 01։30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ա. Խաչատրյան փողոցի շենքերից մեկի մոտ կիսամերկ տղամարդ կա։ Քիչ անց մի քանի ահազանգեր են նորից ստանում ոստիկանությունում, որ այդ տղամարդը փողոցում զբաղվում է ձեռնաշարժությամբ։ Կարճ ժամանակ անց ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, հասնելով նշված վայր, այնտեղից Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկում այդ քաղաքացուն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Երևանի բնակիչ՝ 37-ամյա Հայկ Մ.-ն է, ով աշխատում է նախարարություններից մեկում՝ որպես բաժնի պետ։ Այդ քաղաքացին ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ոչ սթափ է եղել։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44