«6-րդ գումարման Ազգային ժողովը 3-րդ նստաշրջանում բացառիկ թվով օրենքներ է ընդունել»,- այսօր «Մեդիա կենտրոն»-ի կողմից կազմակերպած «ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ մոնիտորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը:
Նա տեղեկացրեց, որ նշված նստաշրջանում խորհրդարանն ընդունել է 314 օրենք։
«Այսպիսի թիվ մոնիտորինգը դեռ չի գերազանցել, սա մոտ 3 անգամ ավելի է, քան 5-րդ գումարման խորհրդարանի միջին ցուցանիշը։ Սա ունի օբյեկտիվ բացատրություն՝ օրենսդրությունը համապատասխանեցվում է Սահմանադրությունը և կար մի շարք օրենքներ փոխելու անհրաժեշտություն, բայց սա միակ պատճառը չէ: ԱԺ կանոնակարգը ստեղծել է ավելի բարվոք պայմաններ օրենքների գերարագ ընդունման համար: Քննարկումների արագացված ռեժիմը հանգեցրել է աննախադեպ իրավիճակի, երբ ամբողջ օրակարգը սպառվում է 2 ժամվա ընթացքում»,- նշեց Վասիլյանը։
Նա հավելեց, որ այս նստաշրջանում պատգամավորները հեղինակել են շուրջ 50 օրենք, այնքան, որքան նախորդ նստաշրջանի ժամանակ։
Ինչ վերաբերում է խմբակցությունների ակտիվության ցուցանիշներին՝ ԱԺ մոնիտորինգ ծրագրի ղեկավարը հայտնեց. «Խորհրդարանի ամենաակատիվ խմբոկցությունն այս նստաշրջանում դարձել է «Ծառուկյանը», համապատասխանաբար հետևում են «Ելք»-ը, ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն։ Ամենաշատ կողմ քվեարկածը շարունակում է մնալ ՀՀԿ-ն, ամենաշատ դեմը՝ «Ելք»-ը։ Լուռ պատգամավորների թիվը պատգամավորների ընդհանուրի գրեթե կեսն է, միքիչ պակաս։
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15