ԱՄՆ-ում վերջապես ավարտվել է շուրջ 5 տարի տևած դատական գործընթացը․ լքված փեսացուն փորձում էր ետ ստանալ նախկին հարսնացուին նվիրած թանկարժեք նշանադրության մատանին։ Ինչպես գրում է lenta.ru-ն՝ նրան ի վերջո հաջողվել է ետ ստանալ գումարը։
Դեռևս 2011-ին 54-ամյա Րոդնի Րիփլին առաջարկություն էր արել իր 50-ամյա ընկերուհի Ջենիֆեր Րաթթենին։ Նա նրան առանձնակի շքեղ մատանի էր նվիրել, որն արժեր 39 000 դոլար։
Սակայն 2 տարի անց հարսանցուն լքել է տղամարդուն։ Վիրավորված Րիփլին պահանջել է ետ վերադարձնել մատանին, իսկ երբ վերջինս հրաժարվել է, ամերիկացին որոշել է դիմել դատարան։
Կնոջ փաստաբանն առարկել է, որ մատանին արժե ոչ ավելի, քան 13 000 դոլար, սակայն հայցվորի փաստաբանը ներկայացրել է անդորրագիրն ու հավելել, որ մատանին ապահովագրված է 40 000 դոլարով։
Նյու Յորքում գործող օրենքի համաձայն՝ եթե ամուսնությունը չի կայացել, ապա կինը պետք է վերադարձնի մատանին։ Ի դեպ, բաժանման պատճառը բոլորովին կարևոր չէ այս դեպքում։
Րաթթենը փորձել է համոզել դատավորներին, որ իր նախկին փեսացուի հետ իրենք ծանոթացել ու բաժանվել են այլ քաղաքում, որտեղ դատական այդ օրենքը չի գործում։
Ավելի ուշ՝ 2017-ին, նա հայտնել է, որ տղամարդն իր հանդեպ ագրեսիա է դրսևորել, հոգեբանական ճնշում գործադրել և այդ ամենից զայրացած՝ նա չի ցանկացել վերադարձնել մատանին։
Ի վերջո, դատարանը կայացրել է որոշում, որի համաձայն՝ կինը պարտավոր է 45 օրվա ընթացքում վերադարձնել մատանու ամբողջ արժեքը։
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44