Երևանի Կրկեսի գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում կրկեսի բացման կոնկրետ ժամկետ չկարողացավ նշել: «Այս տարի, իմ կարծիքով, բացում չի լինի»,-ասաց նա: Նա նշեց, որ չի ցանկանում կոնկրետ ժամանակ նշել, քանի որ, եթե որոշակի ժամկետ նշի, ապա կարող է որոշակի փոփոխություններ առաջանան, և երկարի ժամանակը: «Բարդ կառույց է, կարող է որոշակի տեխնիկական փոփոխություններ լինեն»,-ասաց նա:
Վերջինս նշեց, որ շինարարական աշխատանքներն ավարտվել են, և ինժեներիայի աշխատանքներն են մնացել` կոյուղի, օդափոխություն, հարդարման աշխատանքներ:
Դիտարկմանը, թե նախկինում էլ նշել էիք, որ արտաքին աշխատանքներն են մնացել իրականացնելու, Ավագ Հարությունյանն ասաց, որ ամեն ինչ ընթացքի մեջ է, ծրագրվածով իրականացնում են: «Ամեն ինչ նորմալ կատարվում է, ձգձգում չկա: Այսօրվա աշխարհում գոյություն ունեցող լավագույն տեխնոլոգիաներն օգտագործում են»,-ասաց նա
Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ շուտով` հոկտեմբերի 6-ին, լրանում է իր 70-ամյակը և շատ կցանկանար նշել Կրկեսում: «Ամբողջ կյանքս կրկեսում եմ եղել, երազում էի, որ հոբելյանս լիներ կրկեսում: Ցավոք սրտի, կրկեսը պատրաստ չէ, բայց մենք մեծ շուքով նշելու ենք Առնո Բաբաջանյան դահլիճում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Կրկեսի շենքում շինարարական աշխատանքները մեկնարկել են 2014 թվականից: Նշենք, որ ավելի վաղ ասվում էր, որ Կրկեսի շինարարական աշխատանքներն ավելի վաղ էին ավարտվելու:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44