ARM | RUS |

Կոնգրեսը պետք է հետաքննի ադրբեջանական Silk Way գաղտնի ավիաընկերությանը հատկացված ամերիկյան վարկերը

06.09.18 | 09:10

Անցյալ տարվա իմ հոդվածում տեղեկացրել էի, որ Ադրբեջանի Silk Way ավիաընկերությունը 350 գաղտնի թռիչք է իրականացրել՝ հարյուրավոր տոննա զենք տեղափոխելով Բուլղարիայից Սիրիայի ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին և Մերձավոր Արևելքի այլ երկրներ 2014-2017 թթ. ընթացքում։

Այժմ ունենք մի նոր բացահայտում՝ Silk Way-ը ԱՄՆ-ի Արտահանման-ներմուծման բանկից (EXIM) ստացել է 419.5 միլիոն դոլարի վարկեր՝ «Բոինգ» ընկերությունից երեք 747-8 բեռնատար ինքնաթիռներ գնելու և իր չարամիտ գործունեությունը շարունակելու համար։

Բացահայտումն արել է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) զեկուցողը՝ Տեղեկատվության ազատության մասին ակտով (FOIA) հարցում ներկայացնելով ԱՄՆ կառավարությանը 2016 թվականին։ Նշենք, որ Silk Way-ը, որը «պատկանում է Ալիևների ընտանիքի հետ անցյալում կապեր ունեցող ընկերությանը, շահել է մի քանի շահավետ պայմանագրեր ԱՄՆ զինված ուժերից»՝ ըստ FOIA-ի փաստաթղթերի։

Փաստորեն, «Silk Way-ը ավելի քան 400 միլիոն դոլարի արժողությամբ պայմանագրեր է կնքել ԱՄՆ պաշտպանության նախարարության տրանսպորտային հրամանատարության վարչության հետ մեկ տասնամյակից ավելի», հաղորդում է OCCRP-ի լրագրող Դևանշ Մեհթան։ Silk Way-ը «զինամթերք և ոչ մահացու այլ նյութեր» է տեղափոխել Աֆղանստան 2005 թվականից ի վեր։ «ԱՄՆ կառավարության հետ ունեցած կապերից բացի, Silk Way ավիաընկերությունը նաև աշխատել է որպես ենթակապալառու Կանադայի Ազգային պաշտպանության դեպարտամենտի, Գերմանիայի զինված ուժերի և ֆրանսիական բանակի համար», բացահայտել է Մեհթան։

2017 թ. ապրիլին Silk Way-ը ընդլայնել է իր գնումների ծավալը «Բոինգ»-ից, ստորագրելով 1 միլիարդ դոլարի պայմանագիր տասը նոր 737 MAX ուղևորատար ինքնաթիռներ ձեռք բերելու համար, հաղորդում է լրագրող Մեհթան։ Այնուամենայնիվ, հայտնի չէ, թե ինչպես է ֆինանսավորվել նոր ձեռքբերումը։ Անցյալ տարվա հոկտեմբերին Silk Way-ը հայտարարել է, որ նախատեսում է գնել ևս երկու 747-8 բեռնատար ինքնաթիռներ։

Մեհթան բացահայտել է, որ «ավիաընկերությունը պատկանում է Silk Way Group-ին, որը, առնվազն մի պահ, սերտորեն կապված էր Ադրբեջանի Ալիևների իշխող ընտանիքի հետ (որն իր ինքնաթիռներն օգտագործել է մասնավոր ուղևորությունների համար) և շահել է պետական գործարքների բարեհաճությունից։ Ըստ FOIA-ի միջոցով ձեռք բերված տեղեկատվության՝ Silk Way Airlines-ը քայլեր է ձեռնարկել իր սեփականատերերի ինքնությունը թաքցնելու համար, հնարավոր է, որպեսզի բարելավի իր շանսերը շահելու ամերիկյան արժեքավոր վարկային երաշխիքներն ու ռազմական պայմանգրերը»։

Մեհթան հավելել է, որ «Ադրբեջանը «Թրանսփերենսի ինթերնեշնլ»-ի կոռուպցիայի ընկալման ինդեքսում 180 երկրների շարքում զբաղեցնում է 122-րդ տեղը, իսկ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող շքեղ առանձնատներն ամբողջ աշխարհում գնահատվում են ավելի քան 140 միլիոն դոլար։ «Պանամայի թղթերը» և այլ արտահոսքերը ակնարկել են երկրի առաջին ընտանիքին որպես ներգրավված Ադրբեջանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում՝ շքեղ հյուրանոցներից մինչև հանքարդյունաբերություն և բանկային ծառայություններ»։

Արտահանման-ներմուծման բանկի կողմից Silk Way-ին տրված 419.5 միլիոն դոլարի վարկի պայմանների համաձայն, պարտավորությունների չկատարման դեպքում վնասները փոխհատուցելու էր պետությանը պատկանող Ադրբեջանի միջազգային բանկը (IBA)։ Խնդիրն այն է, որ IBA-ն «ներգրավված էր զանգվածային մի սխեմայի՝ «Ադրբեջանական լվացքատան» մեջ, որը մոտ 3 մլրդ դոլար է արտահանել երկրից տարբեր կեղծ ընկերությունների միջոցով», գրել է Մեհթան։ Բացի այդ, IBA-ն ի վիճակի չէ երաշխավորել Silk Way վարկը, քանի որ IBA-ն ինքն իրեն սնանկ է ճանաչել 2015 թվականին, չկարողանալով վճարել 3.3 մլրդ դոլարի պարտքը…

Նեյթ Շչենկանը, որը ամերիկյան շահույթ չհետապնդող, ամբողջ աշխարհում ժողովրդավարությունը և մարդու իրավունքները վերահսկող Freedom House-ի Nations in Transit նախագծի ծրագրերի տնօրենն է, խնդրահարույց է նկատում EXIM բանկի վարկը Silk Way-ին. «Ադրբեջանում, որտեղ մեկ ընտանիք գերիշխող դիրք ունի տնտեսապես և քաղաքականապես, իսկ այնուհետև օգտագործում է պետական կառույցներն իր տնտեսական ծրագրերը վերականգնելու համար, առկա է ակնհայտ շահերի բախում»:

2010 թվականին նախագահ Ալիևի 21-ամյա դուստրը՝ Արզու Ալիևան, Silk Way Holding-ի ֆինանսական բաժանմունքի՝ Silk Way բանկի սեփականատերերից մեկն էր։ 2017 թվականից նրա անունն այլևս չի նշվում որպես սեփականատեր։ «Silk Way Holding-ը, որն իր կայքում նշվում է նաև որպես Silk Way Group (SW Group), մի կոնգլոմերանտ է, որը վերջերս իր պորտֆելում ներառել է 11 ընկերություններ, այդ թվում՝ ավիաընկերությունը», տեղեկացրել է Մեհթան։

Silk Way Holding-ը գերակշռող դիրք գրավեց Ադրբեջանի ավիացիայի ոլորտում այն բանից հետո, երբ շատ գաղտնի պայմաններում սեփականաշնորհվեց պետական փոխադրող AZAL ավիաընկերությունը՝ առանց մրցույթների և տենդերների։ Մեհթան գրել է, որ «հեռահաղորդակցության ոլորտի նման մի սեփականաշնորհում հանգեցրեց նրան, որ [Ալիևի] ընտանիքը մոտ 1 մլրդ դոլար կաշառք ստացավ կանխիկ գումարով և արժետոմսերով՝ OCCRP-ի ավելի վաղ հոդվածի համաձայն։ Հետաքննությունը նաև պարզել է, որ այդ գումարն առաջին ընտանիքին փոխանցվել է տարբեր գաղտնի օֆշորային ընկերությունների միջոցով։ Այս ընկերությունները թույլ են տվել Ալիևներին վերահսկել ոսկու հանքավայրեր, հեռահաղորդակցության և շինարարական բիզնեսներ Ադրբեջանում»։

2006 թ. փաստաթղթերի համաձայն՝ Silk Way ավիաընկերությունը պատկանել է IHC-ին (International Handling Company)՝ Բրիտանիայի Վիրջինյան կղզիներում հիմնադրված օֆշորային կազմակերպությանը։ 2017 թ. փաստաթղթերում Silk Way ավիաընկերությունը հայտարարել է, որ ընկերության 40 տոկոսը պատկանում է IHC-ին, իսկ 60 տոկոսը՝ SW Holding-ին, որը «արդյունավետորեն վերահսկում էր» Ադրբեջանի քաղաքացի Զաուր Ախունդովը։ Մեհթան հայտարարել է, որ «IHC-ը կապված է Ալիևի ընտանիքի հետ դրա տնօրեն Ջաուադ Դբիլայի միջոցով, որը, ըստ հաղորդման, անցյալում ծառայել է որպես առաջին ընտանիքի բիզնես շահերի լիազորված անձ»։

2011-ին Silk Way Holding-ի և IHC- ի հավատարմագրային հավաստագիրը հանձնվեց ռուսական ծագումով մենեջեր Գրիգորի Յուրկովին, ըստ Լյուքսեմբուրգի պաշտոնաթերթի: Այս նշանակումը օգտագործվել է որպես IHC-ի իրական սեփականատերերին թաքցնելու միջոց:

Մինչդեռ Զաուր Ախունդովը 2014 թ. խորհրդավոր կերպով դարձել է Silk Way Group-ի հարյուր տոկոսանոց սեփականատերը: Այդ ժամանակ ընկերությունը և նրա բազմաթիվ կազմակերպություններն արդեն արժեին միլիարդավոր դոլարներ, հայտարարել է Մեհթան՝ հիմնվելով ընկերության վարկային երաշխիքի հայտի վրա: Հիսունամյա Ախունդովը մի քանի պաշտոններ է զբաղեցրել Ադրբեջանում: «Անհասկանալի է, թե ինչպես է Ախունդովը դարձել միլիարդավոր դոլարների կոնգլոմերատի սեփականատեր, որը ներառում է ավելի քան տասը ինքնաթիռ, ապահովագրական ընկերություն, շինարարական ընկերություն և ինքնաթիռների սպասարկման ընկերություն, եթե նշենք միայն Silk Way Group-ի ձեռնարկություններից մի քանիսը», հետաքրքրվել է Մեհթան։

Freedom House-ի Շչենկանի խոսքերով, «Ադրբեջանը կարելի է բնութագրել որպես մի կենտրոնացած, ուղղահայաց բուրգ, որտեղ եկամուտները գնում են մեկ ընտանիքի, որը վարձավճարներ է հավաքում ամբողջ երկրում։ Սա ներառում է բոլոր տեսակի գործարքները, ոչ միայն պաշտոնական պետական գործարքները, որոնք կարող են ներգրավել հարկերը և պետական միջոցները, այլ նաև այն ամենը, որ մենք սովորաբար համարում ենք մասնավոր հատված՝ ներմուծում-արտահանում, սպառողական ապրանքներ, տրանսպորտ — տնտեսության ցանկացած ոլորտում ընտանիքը բաժին ունի դրա մեջ և ստանում է իր մասը ամեն ինչից»։

Միացյալ Նահանգների Կոնգրեսը պետք է լսումներ անցկացնի՝ EXIM Bank-ի կողմից Silk Way ավիաընկերությանը տրամադրած 419.5 միլիոն դոլարի վարկային երաշխիքի օրինականության, Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումներին նրա զենքի առաքումների և Ալիևի իշխող ընտանիքի հետ նրա թաքցրած կապերի հետաքննության համար։ Ի վերջո, ինչո՞ւ պետք է ամերիկյան վարկ տրվի միլիարդավոր նավթադոլարներ ունեցող Ադրբեջանին:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com


«Wizz Air» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի դեպի Լոնդոն

«Wizz Air» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի դեպի...

14:03

Պատահական չէ, որ Նիկոլի՝ երկրից բացակայելու կիրակին նրանցից ոչ մեկը կեղծ պատարագի չգնաց, տիրադավություն չարեց. Հովհաննիսյան

Պատահական չէ, որ Նիկոլի՝ երկրից բացակայելու կիրակին նրանցից ոչ մեկը կեղծ պատարագի չգնաց,...

12:12

«Հրապարակ». ԱՄՆ դեսպանը ՀՀ իշխանությունների կուրատորն է

«Հրապարակ». ԱՄՆ դեսպանը ՀՀ իշխանությունների կուրատորն...

09:00

Հայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդացության բաձր ցուցանիշ շարունակվում է արձանագրվել 0-14 տարեկանների շրջանում

Հայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդացության բաձր ցուցանիշ շարունակվում է արձանագրվել...

18:02

«Նոր-ագրո»-ի կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

«Նոր-ագրո»-ի կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է....

17:44

Վրաստանը հայտարարել է երկրում խաղաղության հաստատման մասին

Վրաստանը հայտարարել է երկրում խաղաղության հաստատման...

17:16

Պուտինը կոչ արեց ԱՊՀ-ում պայքարել պատմությունը կեղծելու փորձերի դեմ

Պուտինը կոչ արեց ԱՊՀ-ում պայքարել պատմությունը կեղծելու փորձերի...

17:04

Այսօր կհանդիպեն Փաշինյանն ու Պուտինը

Այսօր կհանդիպեն Փաշինյանն ու Պուտինը

16:46

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

16:05

Կասեցվել է «Արփի լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունը

Կասեցվել է «Արփի լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական...

15:45

Սա խաղաղության պրոցես չէ, մեզնից ուզում են սարքել նավթով օծված սոցիում. դեռ կարող ենք այս ընթացքը թույլ չտալ․ Հովհաննիսյան

Սա խաղաղության պրոցես չէ, մեզնից ուզում են սարքել նավթով օծված սոցիում. դեռ կարող ենք այս ընթացքը...

13:23

Գյումրիում ծեծկռտուքի հետևանքով տղամարդ է մահացել․ կասկածյալը ձերբակալվել է

Գյումրիում ծեծկռտուքի հետևանքով տղամարդ է մահացել․ կասկածյալը ձերբակալվել...

13:09

Ադելիա Պետրոսյանի ելույթը դրական եմ գնահատում. Տատյանա Տարասովա

Ադելիա Պետրոսյանի ելույթը դրական եմ գնահատում. Տատյանա...

12:46

Սպասվում է քամու ուժգնացում

Սպասվում է քամու ուժգնացում

12:23

ԱՊՀ ղեկավարները շրջայց կկատարեն Էրմիտաժում

ԱՊՀ ղեկավարները շրջայց կկատարեն Էրմիտաժում

12:06

Ալիևը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ «խիտ ժամանակացույցի» պատճառաբանությամբ

Ալիևը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ «խիտ...

11:45

Երբ «խուլիգանությունը» դառնում է խոսքի ազատության սահմանափակման գործիք. Արսեն Բաբայան

Երբ «խուլիգանությունը» դառնում է խոսքի ազատության սահմանափակման գործիք. Արսեն...

11:23

Երևանյան կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի էկրանները

Երևանյան կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի...

11:05

Ուխտերթ՝ դեպի Սուրբ Ստեփանոս եկեղեցի

Ուխտերթ՝ դեպի Սուրբ Ստեփանոս եկեղեցի

10:49

Խոշոր չափերով փողերի լվացման և համակարգչային հափշտակության դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է երկու անձի մասով

Խոշոր չափերով փողերի լվացման և համակարգչային հափշտակության դեպքի առթիվ քրեական վարույթի...

10:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55