Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, խոսելով Սիրիայի հյուսիսային Իդլիբ շրջանում սիրիական բանակի ու նրա դաշնակիցների ձեռնարկած ռազմական գործողության մասին, հայտարարել է, որ Սիրիայի իշխանություններին աջակցող Ռուսաստանի ու Իրանի նպատակն է գրավել Իդլիբը, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը։
«Մենք անմիջական կապի մեջ ենք բանակցային գործընթացում Ասադի ռեժիմի երաշխավորը հանդիսացող Ռուսաստանի ու Իրանի հետ։ Ոչ ոք դիմացինին թող չխաբի, սրանց նպատակն Իդլիբը գրավելն է։ Այս ամենը լուրջ ռիսկեր է պարունակում։ Ամեն կողմից սա ողբերգություն է դառնալու։ Հարձակումից հետո մենք կապի ենք դուրս եկել Ռուսաստանի հետ, ասել ենք, որ այդ ամենը սխալ է։ Թեհրանում գագաթնաժողովին ընդառաջ նման բան անելը ճիշտ չէ»,- ասել է Չավուշօղլուն։
Սեպտեմբերի 4-ին հայտնի է դարձել, որ ՌԴ ռազմատիեզերական ուժերը մասնակցում են սիրիական Իդլիբ նահանգի դեմ թիրախային ռմբակոծմանը, ինչն արվում է նահանգը զինված ընդդիմադիրներից ազատագրելու նպատակով:
Հատկանշական է, որ ռմբակոծումից ժամեր առաջ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել էր Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին ու նրա դաշնակիցներ Ռուսաստանին ու Իրանին զերծ մնալ ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող Իդլիբ նահանգի դեմ «անխոհեմ» հարձակում գործելուց:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սիրիական Իդլիբում կարող է բնակչության կոտորած տեղի ունենալ, և իրադարձությունների նման զարգացման դեպքում Թուրքիան կարող է կանգնել նոր միգրացիոն ճգնաժամի առաջ։
Հայտնի է, որ Իդլիբում գործող ընդդիմադիր ծայրահեղական խմբավորումները հիմնականում վայելում են Թուրքիայի աջակցությունը։ Իդլիբը համարվում է ընդդիմադիր ծայրահեղականների վերջին խոշոր հենակետը Սիրիայում, որտեղից նրանք պարբերական հարձակումներ են գործում սիրիական բանակի դիրքերի վրա։
13:28
13:05
12:33
12:06
11:33
11:04
10:33
10:02
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03