Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չզարմանաք, բայց Աֆղանստանի հետ մեր հարաբերությունների խորացումը ռազմավարական նշանակություն ունի:
Վերջերս մեր ՊՆ պատվիրակությունը Հնդկաստանում էր: Հասկանալի է, որ սա ոչ միայն երկկողմ ռազմական համագործակցություն է, այլ նաև ռազմաքաղաքական բալանս Ադրբեջան-Պակիստան տանդեմին` հաշվի առնելով Հայաստան-Ադրբեջան, Հնդկաստան-Պակիստան և Ադրբեջան-Պակիստան հարաբերությունները:
Ի նկատի առնելով Պակիստանի բացահայտ թշնամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, Հնդկաստանի հետ մեր երկխոսությունը ռազմավարական նշանակություն ունի և Պակիստանի դեմ մենք բնական դաշնակիցներ ենք:
Հիմա գանք մեկ այլ գործոնի` Աֆղանստանին: Այստեղ իրավիճակը չի հանգուցալուծվելու, քանի դեռ Պակիստանը հովանավորում ու աջակցում է ահաբեկիչներին: Պակիստանի ու Աֆղանստանի հարաբերությունները քիչ են տարբերվում հայ-ադրբեջանական հարաբերություններից: Չմոռանանք, որ Պակիստանը նաև գտնվում է Վաշինգտոնի թիրախի ներքո և կարմիր քարտ է ստացել:
Ստեղծված իրողությունները հաշվի առնելով, անհրաժեշտ է.
1. Վերջապես ազգային անվտանգության ռազմավարություն ունենալ և Պակիստանին հստակ «թշնամաբար տրամադրված երկիր» կարգավիճակ ֆիքսել:
2. երկկողմ հարաբերությունները խորացնել Աֆղանստանի հետ,
3. աշխատել նաև միջազգային ատյաններում:
4. համագործակցել Վաշինգտոնի հետ, որի պատմության ամենաերկարատև պատերազմը հենց Աֆղանստանում է: Սրանով նոր օրակարգ կձևավորենք Վաշինգտոնի հետ` այլընտրանք դառնալով Բաքվի ռազմավարական նշանակությանը, Թրամփի «Աֆղանական ստրատեգիայի» իրագործման ընթացքում:
5. առավել մեծ ներդրում ունենալ Աֆղանատանի առաքելության մեջ, ինչը լրացուցիչ գործոն է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները օրակարգում:
Աֆղանատանը Պակիստանի դեմ մեր բնական դաշնակիցն է: Աֆղանցիք դրա մասին մեզ միշտ ասում են: Մեր երկրում էլ կան 2-3 հոգի, ովքեր Քաբուլում լուրջ կապեր ունեն և դրանք ձեռք են բերել Վաշինգտոնի միջնորդությամբ:
Իհարկե կա նաև այլ սցենար, օրինակ, Պակիստանի հետ հարաբերություններ կարգավորել, իսկ դրա համար պետք է Պեկին գնալ: Սա նույնպես հավանական սցենար է, բայց այս պարագայում մենք գործոն չենք դառնա»:
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01