Սեպտեմբերի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Նոր Գյուղ գյուղի կենտրոնական ճանապարհահատվածում բախվել են Կոտայք գյուղի բնակիչ, 27-ամյա Էդիկ Գալստյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 GՍ 892 հաարանիշի և Գառնի գյուղի բնակիչ, 26-ամյա Արման Կարապետյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 35 ՍP 711 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հաղորդում է shamshyan.com կայքը, վթարի հետևանքով ВАЗ 2106-ի վարորդ Ա. Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն: