2018 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ծնված երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կեռապատկվի: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:
Որոշման համաձայն, նպաստի չափը գործող 50 հազար դրամից կդառնա 150 հազար դրամ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հիշեցրեց, որ համաձայն կարգի՝ առաջին և երկրորդ երեխաների ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կազմում է 50 հազար դրամ, երրորդ կամ չորրորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 միլիոն դրամ, հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` 1,5 մլն դրամ:
«Ներկայացվող նախագծով առաջարկվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերի տարբերակում մտցնել նաև երկրորդ երեխայի ծննդյան դեպքում: Առաջարկության հիմքում դրված է ժողովրդագրական վիճակի բարելավումը, որը կնպաստի ծնելիության աճին: Նախագիծն ընդունվելու դեպքում 2018 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում ծնված երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա 3 անգամ` գործող 50 հազար դրամի փոխարեն նպաստի չափը կկազմի 150 000 դրամ»,- ասաց Մանե Թանդիլյանը:
Նախարարը կարծում է, որ այս որոշումը որոշակի փոփոխություն կբերի ժողովրդագրության մեջ: «Այս փոփոխությամբ ուզում ենք հստակ հաղորդագրություն հղել մեր հասարակությանը, որ երկրորդ երեխայի ծնունդ իրականում ռազմավարական նշանակություն ունի մեր պետության համար: Միտւոմները ցույց են տալիս, որ անհանգստանալու տեղիք կա: Ուզում եմ մեր ընտանիքներին կոչ անել, որ երկրորդ երեխայի ծնունդին վերաբերվել որպես պատասխանատու»,- նշեց նախարարը:
Նախագծի քննարկման ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փորձեց արձագանքել, վարչապետը կատակով ասաց. «Պարոն Տոնոյան, ուզում էիք ասել՝ հատկապես տղա երեխաներ, Ձեր հայացքում ես դա կարդացի և, ինչքան հնարավոր է շուտ դառնան 18 տարեկան»:
Նախարարն իր հերթին նշեց. «Ես կողմնակից եմ, որ ավելի շատ ուշադրություն դարձնեն երրորդ և չորրորդ երեխային»:
«Մի էսպիսի տեխնիկական բարդություն կա. ուղղակի առանց երկրորդի հնարավոր չէ երրորդին և չորրորդին ունենալ, եթե ինովացիոն տեխնոլոգիաները այլ հնարավորություններ չտան»,- կատակով ավելացրեց վարչապետը:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44