Մինչ Ազգային ժողովը քննարկման կդներ Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը, հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն առաջարկեց, որ հարցի քննարկումն իրականացվի արագացված ռեժիմով՝ հաշվի առնելով հարցի հրատապությունը և առաջիկայում սպասվող Երևանի ավագանու ընտրությունները:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հիշեցրեց, որ երեկ պետաիրավական հանձնաժողովում նախագծի իրավական որոշակիության խնդիրը բարձրացվեց:
«Նո՞ւյն վիճակով է զեկուցվում՝ «կաշառք ընդունելու խոստում տալը, առաջարկ տալը» դարձյալ պահպանվե՞լ են տեքստում, այսինքն՝ քննարկումից հետո տեքստը մնացել է նո՞ւյնը»,- հարցրեց փոխնախարարից:
Փոխնախարարը նշեց, որ առաջին ընթերցումից առաջ կներկայացվի տեքստը, Կառավարությունը հանձ կառնի համապատասխան փոփոխություններ կատարել:
«Դրանով է պայմանավորված, որ որևիցե առաջարկություն չի հնչել, բայց դա չի նշանակում, որ փոփոխություն չենք անելու առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում»,- ասաց նա:
«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Տատյանա Միքայելյանը նկատեց, որ ենթադրելի է, որ ընտրությանը մասնակիցների թիվը կնվազի՝ պայմանավորված կաշառքի բացակայությամբ, ինչպես նաև նման պահանջների խստացմամբ:
Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ չի կարծում, որ քվեարկողների առումով թվի պակաս կլինի՝ կապված այս օրենսդրական նախաձեռնության հետ: «Ընտրողների համար քիչ պարտականություն է ավելանում»,- ասաց նա:
«ՀՀԿ» պատգամավոր Գևորգ Կոստանյանը հիշեցրեց երեկվա պայմանավորվածությունը, որ դրական եզրակացությունը տալիս են բացառապես քաղաքական առումով: «Այս նախագիծը վտանգ է պարունակում իրավակիրառման տեսակետից: Որպեսզի արտահերթ նիստը չտապալվի, քաղաքական որոշում կայացվեց՝ պայմանով, որ իրավական այնպիսի շտկումներ արվեն, որոնք միտված են իրականում ընտրական գործընթացը բարելավելուն և վստահություն ձեռք բերելուն ընտրական գործընթացի վերաբերյալ»,- ասաց նա:
Գևորգ Պետրոսյանը կրկին ձայն խնդրեց և նշեց, որ իրենք դեմ չեն ընտրախախտումների դեմ պայքարին, բայց այս օրենքով կստացվի՝ «Ջրից դուրս գալ, կրակն ընկնել»:
«Այս նախագիծն ուղղակի սպառնում է քաղաքացու շահերին, որը ազդեցիկ սանկցիա է նախատեսում, մարդը խոստացել է, որ քեզ կընտրի և դրա համար տանեն երեք տարի նստեցնեն, մտքերի ու մտադրությունների համար ենթարկեն պատասխանատվության»,-ասաց նա:
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01