ՀՀ կառավարության հերթական նիստին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ներկայացրեց երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ պետության կողմից ընտանիքին հատկացվող սոցիալական աջակցության` երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 150 000 դրամ սահմանելու մասին որոշման նախագիծը:
Ըստ նախագծի` որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հոկտեմբերի 1‑ին (տարածվում է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո):
Երկրորդ երեխայի` մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը ծնված լինելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով, նշանակվում և վճարվում է հիսուն հազար դրամի չափով:
Ներկայացվող նախագիծը միտված է այն ընտանիքների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը, որոնք պատրաստվում են ունենալ 2-րդ երեխան:
Առաջարկության հիմքում դրված է ժողովրդագրական վիճակի բարելավումը, որը կնպաստի ծնելիության աճին: Նախագիծն ընդունվելու դեպքում 2018 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում ծնված երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա 3 անգամ` գործող 50 հազար դրամի փոխարեն նպաստի չափը կկազմի 150 000 դրամ:
Անհրաժեշտ բյուջետային հատկացումները 2018 թվականի համար կիրականացվեն ՀՀ 2018 պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտի գծով նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակում:
Նախարար Մանե Թանդիլյանը նշեց, որ երեխաների ծնունդների նվազում է նկատվում: Նա ընտանիքներին կոչ արեց երկրորդ երեխայի ծնունդին պատասխանատու վերաբերվել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին կատակեց՝ ասելով, թե նրա հայացքից ենթադրում է, որ նախարարն ուզում է ասել՝ հատկապես տղա երեխաների ծնունդին պատասխանատու վերաբերվել: «Ու որքան հնարավոր է՝ շուտ դառնան տասնութ տարեկան»,-շարունակեց նա:
Դավիթ Տոնոյանը նշեց, որ ոչ թե երկրորդին, այլ երրորդին, չորրորդին, իսկ վարչապետն ասաց.«Այո՛, բայց մի տեխնիկական բարդություն կա. առանց երկրորդի երրորդն ու չորրորդը չեն կարող լինել, եթե ինովացիոն ժամանականից տեխնոլոգիաները այլ հնարավորություններ չեն տալիս»:
Վարչապետը հետաքրքրվեց, թե կառավարության անդամներից ո՞վ ունի երկրորդ, երրորդ երեխա և նկատեց, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարը միշտ ձեռք է բարձրացնում. Վարչապետն արձանագրեց, որ նա մեծ պոտենցյալ ունի՝ չնայած երիտասարդ տարիքին: «Չնայած մենք էլ երիտասարդ ենք»,-ասաց նա:
Կառավարությունում առաջարկ եղավ զույգ երեխայի դեպքում կրկնապատկել գումարը և վարչապետն ու Մանե Թանդիլյանը դա հրաշալի առաջարկ համարեցին՝ խոստանալով դիտարկել: «Կատարենք հնգամյակը չորս տարում»,-կատակեց վարչապետը:
Ի դեպ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը առանց կատակի հարցրեց, թե երբ զույգ են ծնվում երրորդ երեխան ո՞րն է համարվում:
Այսպիսով քննարկում եղավ զույգ երեխաների դեպքում հատկացվող նպաստի չափերի մասին և վարչապետն առաջարկեց հետաձգել հարցը, և դրան լուծում տալուց հետո միայն ընդունել նախագիծը:
Վարչապետը հավելեց, որ մեզ պետք է «բեյբի բում»՝ ծնելիության բում:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03