ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպման օրակարգից տեղյակ չէ։
Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ նաև տեղեկություն չունի՝ արդյոք հանդիպմանը կքննարկվի Արցախյան հիմնախնդիրը։
Ինչ վերաբերում է հարցին՝ նորմա՞լ է, որ վերջին շրջանում արդեն 3-րդ անգամ են հանդիպում երկու երկրների ղեկավարները, գուցե հստակեցնելու կոնկրետ թեմաներ կան, Սիմոնյանը պատասխանեց.
«Իհարկե նորմալ է, հարաբերությունները ճշգրտելու կարիք չկա, ուղղակի երկու գործընկերներ ուսումնասիրում են իրավիճակային տարբեր հարցեր: Մյուս կողմից՝ չմոռանանք, որ հանդիպումները երկկողմ են, ու եթե ցանկությունը լինի միայն մեր կողմից, հնարավոր է՝ դա չլիներ: Կոնկրետ դեպքեր են եղել, երբ որ մեր պաշտոնյաները մեկնել են Մոսկվա ու չեն հանդիպել ռուս գործընկերների հետ»:
Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ՀՀԿ-ի այն քննադատությանը, թե վարչապետ Փաշինյանի՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին տված պատասխանը հեռու էր դիվանագիտական դաշտից, հորդորեց ՀՀԿ-ին հիշել իրենց դիվանագիտական աշխատանքն ու արդյունքները։
«Քաղաքական մի ուժ, որ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման մասին իմանում էր մամուլից, հիմա խոսում է դիվանագիտության մասին: Հայաստանը բոլոր երկրների հետ՝ թե՛ Ռուսաստանի, թե՛ Ամերիկայի, թե՛Եվրոպայի հետ, գործընկերային հարաբերություններ է կառուցելու»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը։
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01