Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճիռ է կայացրել 2012թ. մարտի 5-ին Գարիկ Դադայանի՝ Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացրած հայցի վերաբերյալ:
Մաքսանենգներին հարստացված ուրան վաճառելու համար դատապարտված Դադայանը 90.000 եվրո է պահանջել իրեն պատճառված բարոյական վնասի համար, սակայն ՄԻԵԴ-ի վճռի համաձայն՝ ՀՀ կառավարությունը պետք է 2.400 եվրո փոխհատուցի: Բացի այդ, նա 9.200 եվրո է պահանջել դատական ծախսերի համար, բայց ՄԻԵԴ-ն արդարացի է համարել 1000 եվրոյի չափով փոխհատուցումը: Արդյունքում՝ փոխհատուցման ընդհանուր գումարը կազմել է 3.400 եվրո:
Դատարանը վճռել է, որ հայցվորի դեպքում խախտվել է Մարդու իրավունքների կոնվենցիայի 6-րդ հոդվածը, մասնավորապես՝ արդար դատաքննության և վկաներին հարցաքննելու իրավունքը: Հայտնի է, որ Դադայանը պնդել է, որ իր գործով դատավարության ընթացքում հնարավորություն չի տրվել երկու վկայի խաչաձև հարցաքննություն անցկացնել:
Նշվում է, որ 2010թ. մարտի 11-ին ոմն Ս. Տ.-ն և Հ. Օ.-ն Թբիլիսիում ձերբակալվել են վրացական իշխանությունների կողմից, քանի որ փորձել են Հայաստանից գնացքով բերված 15 գր հարստացված ուրան վաճառել:
Նույն տարվա ապրիլին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը վրացական կողմից տեղեկություն է ստացել առ այն, որ ձերբակալվածներն ուրանը ստացել են Դադայանից: Վերջինս ձերբակալվել է Ս. Տ.-ին և Հ. Օ.-ին աջակցելու կասկածանքով, ավելի ուշ նրան մեղադրանք է առաջադրվել:
Հայտնի է, որ տվյալ երկու անձինք գործի շրջանակում հարցաքննվել են Վրաստանի ներքին գործերի նախարարության կողմից, որտեղ նրանց դեմ քրեական գործ էր հարուցվել: Ավելի ուշ Դադայանի գործն ուղարկվել է Տավուշի շրջանային դատարան:
Երբ հայցվորը լսումներից մեկի ժամանակ խնդրել է ժամանակավորապես Հայաստան տեղափոխել ու դատավարությանը մասնակցելու հնարավորություն ընձեռել Վրաստանի բանտերից մեկում պահվող Ս. Տ.-ին և Հ. Օ.-ին, դատավորը բավարարել է նրա խնդրանքը: Սակայն Վրաստանի արդարադատության նախարարությունը մերժել է:
Դադայանի փաստաբանը դատարանին խնդրել է չհիմնվել Հայաստանից բացակայող ու Վրաստանում ցուցմունք տված անձանց ասածների վրա: Ի վերջո, շրջանային դատարանը Դադայանին դատապարտել է 7 տարվա ազատազրկման՝ սեփական գույքի բռնագրավմամբ: Նշվում է, որ վճիռը կայացնելիս դատարանը հիմնվել է Ս. Տ.-ի և Հ. Օ.-ի՝ Վրաստանում տված ցուցմունքների վրա:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55