Մեծ Բրիտանիայի անվտանգության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, միանշանակ, պատասխանատվություն է կրում ռուսական հետախուզական ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր՝ Յուլյայի թունավորման համար:
Ինչպես նշում է The Guardian-ը, այս հայտարարությամբ ևս մեկ անգամ հաստատվեց, որ բրիտանական իշխանությունները թունավորման սկանդալային դեպքի համար ուղղակիորեն մեղադրում են Պուտինին՝ չնայած, որ վարչապետ Թերեզա Մեյը ՌԴ նախագահի անունը չի տվել։
«Իհարկե, նա (Պուտինը) պատասխանատու է, քանի որ Ռուսաստանի Դաշնության նախագահն է, իսկ նրա կառավարությունը Պաշտպանության նախարարության միջոցով վերահսկում է Պետական հետախուզական ծառայությանը»,-ասել է նախարարը:
Նա տեղեկացրել է, որ պաշտոնական Լոնդոնն օրենքի շրջանակում մարտահրավեր է նետում Ռուսաստանին:
Նշվում է նաև, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամների մի մասն արդեն Պուտինին մեղադրել է թունավորման գործողությանը հավանություն տալու համար:
Սակայն ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տվյալ գործի շրջանակում ռուսական իշխանությունների դեմ ցանկացած մեղադրանք անթույլատրելի է:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը սեպտեմբերի 5-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ գաղտնազերծելով Սկրիպալների թունավորման սկանդալային գործով երկու կասկածյալների անունները: Խոսքն Ալեքսանդր Պետրովի ու Ռուսլան Բոշիրովի մասին է, որոնք Սկրիպալների դեմ հարձակումից մի քանի օր առաջ «Աէրոֆլոտ»-ի չվերթներից մեկով Մեծ Բրիտանիա էին մեկնել:
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը, մեկնաբանելով բրիտանական իշխանությունների հայտարարությունը, ասել էր, որ այդ անունները Մոսկվային ոչինչ չեն ասում:
Մինչդեռ Թագավորական դատախազության ծառայության պնդմամբ՝ իրենք բավականաչափ ապացույցներ ունեն այս մարդկանց դեմ մեղադրանք ներկայացնելու համար:
Տղամարդիկ կասկածվում են Սկրիպալների դեմ մահափորձ կատարելու, ինչպես նաև մահացու վտանգավոր «Նովիչոկ» թույնն իրենց մոտ պահելու, օգտագործելու համար:
Հայտնի է, որ պաշտոնական Լոնդոնը չի դիմելու Մոսկվային կասկածյալներին արտահանձնելու հարցով, քանի որ նրանց ձերբակալման համար եվրոպական օրդեր կա:
Պարբերականը նկատում է, որ Սերգեյ Սրիպալը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ռեժիմի կողմից ընկալվում է որպես դավաճան՝ պետական գաղտնիքները Մեծ Բրիտանիային վաճառելու ու հետո այդ երկիր փախչելու համար:
Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության էին ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։
Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03