Սեպտեմբերի 6-ին ոստիկանության պետի տեղակալներ Արման Սարգսյանը և Աղասի Կիրակոսյանը խորհրդակցություն անցկացրին ոստիկանության կենտրոնական վարչակազմի, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ղեկավար կազմի հետ:
Ինչպես « տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, օրակարգում ոստիկանության ծառայությանն առնչվող տարբեր հարցեր էին: Սեպտեմբերի 8-ին նախատեսված «Մաքուր Երևան» խորագիրը կրող հանրապետական շաբաթօրյակի ժամանակ ոստիկանության գործողությունների մասին խոսելիս Աղասի Կիրակոսյանը ցուցում տվեց հանձնարարել անձնակազմին ուշադիր լինել և բացառել քաղաքացիների կողմից չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը:
Աղասի Կիրակոսյանը հիշեցրեց, որ առջևում նաև Անկախության հռչակման օրն է, տոն, որ մեծ շուքով է նշվում ողջ հանրապետությունում, և որպեսզի այդ տոնական տրամադրությունը որևէ կերպ չխաթարվի, ոստիկանական կարգախմբերը պետք է կրկնակի աչալուրջ լինեն:
Խորհրդակցության ժամանակ առանձնակի մանրամասն խոսվեց Երևան քաղաքի ավագանու ընտրություններին ընդառաջ, ինչպես և ընտրության ժամանակ ոստիկանության գործողությունների մասին: Ոստիկանության պետի տեղակալները շեշտեցին, որ չպետք է հանդուրժել ընտրական կեղծարարության կամ ընտրակաշառքի որևէ դրսևորում:
Օրկարգային թեմաներից էր` հոկտեմբերի 6-13-ը Հայաստանում կայանալիք ֆրանկոֆոն պետությունների գագաթնաժողովի ընթացքում ոստիկանության խնդիրները: «Ըստ նախնական տվյալների, մոտ 30 պետություններից 4-ից 5000 օտարերկրյա քաղաքացի է գալու և նրանք մեր երկրի մասին պատկերացում են կազմելու նաև ոստիկանության ծառայությունը տեսնելիս»,- ասաց Աղասի Կիրակոսյանը:
Խորհրդակցությանը քննարկվեց նաև, թե որոնք են լինելու ոստիկանության գործողություները Էրեբունի-Երևան տոնակատարության ժամանակ: Հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին անդրադառնալով` ոստիկանության պետի տեղակալները ևս մեկ անգամ ընդգծեցին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կոռուպցյոն դրսևորումները բացառելու պահանջը` հիշեցնելով որ այս հարցում անգործություն ցուցաբերած ոստիկանության ծառայողները պատժվելու են խստագույնս։
Խորհրդակցության ավարտին ստորաբաժանման ղեկավարներին տրվեցին կոկնկրետ հանձնարարականներ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01