Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում այսուհետ կհնչի երգեհոնային երաժշտություն, ավելին՝ հանրապետության երկրորդ քաղաքն ունի երգեհոնային դպրոց ստեղծելու բոլոր նախադրյալները: Միջազգային մրցույթների դափնեկիր, ֆրանսաբնակ, Գյումրու ծնունդ հայտնի երգեհոնահարուհի Նարինե Սիմոնյանը հայրենի քաղաքին նոր երգեհոն է նվիրել:
Երգեհոնի տեղադրման աշխատանքներն արդեն ավարտված են: Հատուկ դրա համար Գյումրի էին եկել մասնագետներ Ֆրանսիայից: Դեռ 10 տարի առաջ Գյումրու Սբ Յոթվերք եկեղեցում կայացած երգեհոնային համերգի ժամանակ Նարինե Սիմոնյանը խոստացավ՝ հայրենի քաղաքին ավելի լավ երգեհոն նվիրել, այնպիսին, ինչպիսին չկա շատ երկրներում: Իսկ թե ինչու երգեհոնը տեղադրվեց Սբ Նշան եկեղեցում:
Երգեհոնահարուհին «Արմենպրես»-ի հետ զրույցում անկեղծացավ՝ եկեղեցին հենց այն տան դիմաց էր, որտեղ ծնվել, մեծացել ու մանկության տարիներն անցկացրել է արվեստագետը: «Ամեն մեկս մի բան ունենք տալու մեր հայրենիքին. մենք միայն առնելիք չունենք, մենք ստացել ենք մեր հայրենիքից մեր ինքնությունը, մեր ազգային արժեքները, բայց պետք է մտածենք, որ ամեն մեկս մի բան ունենք տալու մեր հայրենիքին ու հատկապես այս քաղաքին, որտեղ շատ մեծ հոգևոր էներգիա կա»,- նշեց Նարինե Սիմոնյանը: Երգեհոնահարուհին վստահեցնում է՝ Գյումրիում այսուհետ շատ պատարագներ երգեհոնի նվագակցությամբ կհնչեն:
«ճիշտ է՝ Յոթ Վերք եկեղեցում կա երգեհոն, բայց փոքրիկ է ու շատ վատ վիճակում, իսկ այստեղ՝ եկեղեցում արդեն մի զարդ ունենք. առանց ամաչելու ցանկացած աշխարհահռչակ երաժշտի կարող ենք հրավիրել»,- նկատեց Նարինե Սիմոնյանը՝ հավելելով, որ այս գործիքը ավելի քան 200 տարի կարող է ծառայել գյումրեցիներին, սա նաև երգեհոնային դպրոց բացելու լավ հիմք է :Երգեհոնի պաշտոնական բացումը նախատեսված է հոկտեմբերի 21-ին: Նախատեսվում է անցկացնել երկօրյա փառատոն, որի ժամանակ կհնչի երգեհոնային երաժշտություն: Նարինե Սիմոնյանն ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը: Լինելով Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար, դաշնակահարուհի` 1991 թվականից մեկնել է Փարիզ` շարունակելով իր երաժշտական գործունեությունն արդեն որպես երգեհոնահար: Անցած տարիներին նա մենահամերգներով մի քանի անգամ հանդես է եկել Հայաստանում:
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01