ԱՄՆ Պետդեպարտամենտը Սիրիային ներառել է այն երկրների ցանկում, որոնք ենթակա են ֆինանսական սահմանափակումների՝ հաշվի առնելով այն, որ նրանք ճանաչում են անջատողական Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:
«Ըստ ԱՄՆ-ի՝ Վրաստանի գրավյալ տարածքների մասին 2017 և 2018 թվականների ֆինանսական տարվա բյուջեի հանձնարարական ակտերի, ԱՄՆ բյուջեից հատկացված ֆինանսավորումը չի կարող օգտագործել այն երկրի կենտրոնական կառավարությունը, որոնց վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարը կկազմի և Հատկացումների կոմիտեին կներկայացնի հաշվետվություն այն մասին, որ տվյալ երկիրը ճանաչել է Ռուսաստանի կողմից օկուպացված վրացական շրջանների անկախությունը կամ դիվանագիտական հարաբերություններ հաստատել նրանց հետ»,- ասված է Վրաստանի Արտգործնախարարության սեպտեմբերի 5-ի հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Գանձապետարանը հրահանգներ է տվել ԱՄՆ միջազգային ֆինանսական հաստատությունների գործադիր տնօրեններին, որ նրանք դեմ քվեարկեն՝ ֆինանսավորելու ցանկացած ծրագիր, որը խախտում է Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:
Վրաստանի Արտգործնախարարությունը շեշտում է, որ ԱՄՆ-ի այս որոշումը «ամենակարևոր քայլն է» օկուպացված տարածքների չճանաչման պետական քաղաքականության ամրապնդման գործում և կրկին հաստատում է ԱՄՆ-ի ամուր և արդյունավետ աջակցությունը Վրաստանին և ռազմավարական գործընկեր լինելը :
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55