Չնայած ցրտահարությանը, կարկուտին, գյուղատնտեսության համար տարին հաջող էր: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը նշեց, որ տարին հատկապես բարենպաստ էր պտղի և խաղողի համար:
«Խաղողի բերքը միջինից բարձր է, ընդհանուր առմամբ, վատ բերք չունենք: Հիմա խնդիրը նրանում է, թե ինչպես խաղողը կմթերվի՝ վերամշակող ընկերությունները կփորձեն գյուղացիներից գերշահույթ ստանալ, թե ավելի մարդկային կլինեն ու մթերման գները կվերանայեն»,- ասաց Հրաչ Բերբերյանը:
Իրականում, ըստ նրա, գյուղացին և վերամշակողը պետք է գործընկերներ լինեն, այլ ոչ թե մեկը մյուսին խաբեն:
Նշենք, որ վերջին օրերին Արմավիրի և Արարատի մարզի խաղողագործները փակել էին միջպետական ճանապարհները՝ պահանջելով բարձրացնել խաղողի մթերման գինը: Վերամշակող ընկերությունները հայտնել են, որ խաղողը 140 դրամից բարձր գնով չեն կարող մթերել, ինչն էլ առաջացրել է խաղողագործների դժգհությունը:
Հարչ Բերբերյանը ևս տեղյակ է խնդրից, կարծում է, որ այս խնդիրը վաղուց պետք էր լուծված լիներ, բայց տարիներ շարունակ մթերման շրջանում գյուղացիները նույն խնդրի առաջ են կանգնում:
«Ըստ խաղողագործների, մթերող ընկերությունները խոստացել են՝ խաղող մթերել 160 դրամով, սակայն մթերում են 140 դրամով: Չի բացառվում, որ 100 դրամից էլ էժանացնեն, քանի որ դրանից է գալիս գործարանների գերշահույթը: Այս խնդիրները միշտ եղել են, բայց, ցավոք սրտի, համակարգային լուծում չի տրվել»,- նշեց նա:
Հրաչ Բերբերյանն անդրադառնալով գյուղատնտեսության նախարարի պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսին, որի ժամանակ նախարարն ասել էր՝ «100 օրն ադապտացիոն շրջան է և այդ օրերի ընթացքում ավելի շատ ծանոթացել եմ խնդիրների հետ և ուրվագծել ոլորտի առաջնահերթությունները», նշեց, որ այդ ժամանակաշրջանում նախարարությունը կարող էր կանոնակարգել գյուղացի-վերամշակող հարաբերությունները։
«Կարծում եմ, որ նախարարությունը հետևողական աշխատանք տանելով կարող էր հասնել հաջողության: Ամեն ինչը թանկացել է՝ դիզվառելիք, պարարտանյութ, բնականաբար, խաղողի ինքնարժեքը բարձրացել է: Նախորդ տարիների հետ էլ եթե համեմատում ենք, ինքնարժեքը բարձրացել է: Բնական է, որ գյուղացիները պետք է բողոքեն»,- ընդգծեց նա:
Գյուղատնտեսի խոսքով՝ նախարարությունը պետք էր օրենսդրական դաշտում լուրջ բարեփոխումներ աներ, որը չի արել, կարծում է՝ դեռ չի էլ պատրաստվում անել:
Հրաչ Բերբերյանը նաև չի բացառում, որ գյուղացիները կփորձեն վատ որակի խաղողը բարձր գնով իրացնել, դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ է օրենսդրական դաշտը բարելավել, որպեսզի նման խնդիրներ չառաջանան:
«Մարդիկ չեն զբաղվում գյուղատնտեսությամբ, ամեն ինչով զբաղվում են՝ բացի գյուղատնտեսությունից: Այս խնդիրներին իսկապես կարելի էր շատ արագ լուծում գտնել: Ընդամենը պետք է կառավարության մեկ որոշում և բոլոր հարցերը կկարգավորվեն»,- ընդգծեց Հրաչ Բերբերյանը:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44