«Արմոյլ» ընկերության համար կառավարության «կանաչ լույսը» տարակուսանք է առաջացրել բնապահպանների շրջանում: Հիշեցնենք, որ կառավարությունը օգոստոսի 30-ին կայացած նիստում որոշել էր «Արմոյլ» ընկերությանը տրամադրել հարկային եւ մաքսային արտոնություններ:
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում նավթավերամշակման գործարանի շինարարությունը բազմիցս դադարեցվել է բնապահպանական փորձաքննության բացակայության պատճառով: Բացի այդ, տեղացի բնակիչները անցյալ տարի իրենց դժգոհությունն էին հայտնել ձեռնարկության կառուցման կապակցությամբ՝ մտահոգություն հայտնելով շրջակա միջավայրի եւ առողջության ռիսկերի վերաբերյալ:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «ԷկոԼուր» հկ փորձագետ Վիկտորիա Բուռնազյանը նշեց, որ կառավարության որոշումը երաշխիք չէ, որ ձեռնարկությունը բնակչության առողջությանը եւ բնությանը վնաս չի պատճառի: Բացի այդ բնապահպանները մտահոգված են, որ այդ որոշումը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննական կենտրոնին» կստիպի նախագծին դրական եզրակացություն տալ:
Նախկինում ՇՄԱՓԿ-ն «Արմոյլ»-ի դիմումը երկու անգամ վերադարձրել էր: Արդյունքում, գործարանի շինարարությունը կատարվում էր մինչեւ փորձաքննության եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատականի անցկացումը:
Հայտարարություններն այն մասին, որ ընկերությունը ոչ թե նավթ, այլ նավթամթերք է վերամշակելու, նույնպես բնապահպանական ընկերություններին լավատեսություն չի ներշնչում, քանի որ անգամ այդ դեպքում մթնոլորտում վնասակար նյութեր կհայտնվեն:
«Գործարանի գործունեության հետ կապված ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության հստակ պակաս կա: Ընկերության պաշտոնական կայքում փաստաթղթեր չկան, որոնք հստակ կպատասխանեին այս հարցին», - նշել է Բուռնազյանը:
Նա հիշեցրեց, որ ամռանը տեղացիները այս նախագծի իրականացման դեմ զանգվածային ակցիա էին կազմակերպել: Բացի այդ դժգոհություն էին հայտնում նաեւ գործարանի հարակից մրգատու այգիների սեփականատերերը, քանի որ ձեռնարկության աշխատանքը նրանց արտադրանքը անմրցունակ կդարձնի:
«Արմոյլ» ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին: Այն մասնավորապես, զբաղվում է նավթամթերքների, նավթի հումքի, մեքենայի յուղերի, դիզելային վառելիքի եւ բիտումի ներկրմամբ եւ մեծածախ եւ մանրածախ վաճառքով:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44