Politik.am-ն արդեն տեղեկացրել էր, որ սույն թվականի նոյեմբերի 15-18-ը Երևանում կանցկացվի ԼԳԲՏ-քրիստոնյաների ֆորումը: Երևանում միջոցառման կազմակերպիչ կազմակերպությունը` «Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպությունն է: Ֆորումը նպատակ ունի միավորել աշխարհի տարբեր երկրներում ապրող ԼԳԲՏ անձանց: Politik.am-ը սպասվելիք ֆորումի և ԼԳԲՏ համայնքի խնդիրների մասին զրուցել է համայնքի ներկայացուցիչ, ֆորումի մասնակից Էդգարի (անունը փոխված է) հետ: Զրույցը ստորև.
— Էդգար վերջին շրջանում հաճախ են խոսում ԼԳԲՏ անձանց խնդիրների մասին: Հայաստանում կարծես հեղափոխությունից հետո էլ դեռևս մարդիկ այլ աչքով են նայում ձեզ՝ Շուռնուխի դեպքը մեզ օրինակ: Ի՞նչ խնդիրներ ունեք դուք այսօր:
— Գիտեք Հայաստանում խնդիրները հիմնականում կոնսերվատիվ հասարակություն ունենալու մեջ է: Ներկայումս իհարկե իշխանությունների վերաբերմունքն այլ է ու չկա մեր խնդիրների վերաբերյալ նախկին իշխանությունների անտարբերությունը: Հիմա մենք մեզ առավել պաշտպանված ենք զգում և գիտենք, եթե խնդիրներ ունենանք կարող ենք դիմել ոստիկանություն: Կարծում եմ հիշում եք ինչպես օրեր առաջ ոստիկանությունը կանգնեց մեր կողքին, երբ քաղաքացիներից մեկը որոշել էր մեր ընկերներից մի քանիսի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար տեսնել: Այդ միջադեպից հետո իրեն արժանապատիվ պահեց նաև ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ինչը միանշանակ ողջունելի է: Բայց հասարակությունը ցավոք սրտի դեռ շատ պետք է փոխվի, որպեսզի մենք մեզ անվտանգ զգանք: Այս ուղղությամբ վստահ եմ քայլեր կատարվելու են ու մի օր հասարակությունը մեզ վերաբերվելու է շատ հանգիստ, ինչպես հեղափոխության օրերին:
— Խոսեցիք հեղափոխության մասին: Ինչպիսի՞ն էր ԼԳԲՏ անձանց մասնակցությունը: Ակտիվ էր ձեր համայնքը:
— Պետք է միանգամից նշեմ, որ ԼԳԲՏ համայնքը շատ ակտիվ է եղել այս հեղափոխությանը: Եվ մենք ուրախ ենք , որ մասնակիցն ենք եղել Հայաստանի ժողովրդավարացման այս պրոցեսի: Հեղափոխության օրերը շատ կարևոր դաս էին մեր հասրակության համար: Շատ կարևոր էր տեսնել, թե ԼԳԲՏ մարդիկ և կոնսերվատիվ հասարակության ներկայացուցիչները ինչպես են ձեռք ձեռքի բռնած պայքարում հանուն միասնական նպատակի:
— Հեղափոխությունն արդեն իրողություն է: Ի՞նչ ակնկալիքներ ունեք նոր իշխանություններից, որի հենարանը հենց հեղափոխություն իրականացրած քաղաքացիներն են:
-Սպասելիքները իհարկե մեծ են նոր իշխանություններից: Ես շատ կուզեմ, որ նոր իշխանությունները ստեղծեն այնպիսի պայամաններ, որ միասեռականներն իրենց երջանիկ զգալու համար չգնան Հայաստանից, այլ մնան այստեղ, շենացնեն մեր երկիրը, չթաքցնեն իրենց ինքնությունը ու երջանիկ լինեն: Միասեռականները մեծ սպասումներ ունեն մեր սիրելի վարչապետ Փաշինյանից և իր կառավարությունից: Ես կարծում եմ, մենք՝ հենց այս կառավարության շնորհիվ, Հայաստանում երջանիկ լինելու իրավունք կունենանք: Եվ ես վստահ եմ, որ կգա մի օր, երբ մենք Հայաստանում կկարողանանք ամուսնանալ և ապրել հրապարակային կյանքով:
— Իսկ ինչ է սպասվում Երևանում տեղի ունենալիք ԼԳԲՏ քրիստոնյաների-ֆորումում:
— Ֆորումում մենք խոսելու ենք բացառապես քրիստոնեության մասին: Ինչպես նաև կծանոթանանք տարբեր երկրներում ապրող մեր համայնքի ներկայացուցիչների հետ: Առաջին անգամ եմ մասնակցելու՝ շատ մանրամասն չեմ կարող խոսել:
politik.am
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01