Երեւանի ընտրությունները համայնքի ընտրություններն են, դրանց պետք է մասնակցեն ոչ թե քաղաքական ուժերը, այլ, առաջին հերթին, հասարակական ուժերը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի ավագանում ընտրություններում «Երեւանի հանրություն» դաշինքի ցուցակը գլխավորող Անահիտ Թարխանյանը։
«Մեր ծրագրի մեծ մասն է կազմում օրենսդրական փոփոխությունը, քանի որ մենք տեսնում ենք՝ ոչ հավասար պայմաններում է գտնվում հանրությունը, առաջնությունը տրված է քաղաքական ուժերին այն դեպքում, երբ ողջ աշխարհում քաղաքները կառավարվում են հասարակության կողմից, հասարակական գործիչների եւ հանրության կողմից վստահված անցանց կողմից։ Ուստի, մենք առաջարկում ենք քաղաքապետի եւ ավագանու անդամների ուղղակի ընտրություններ, այսինքն մարդիկ իմանան՝ ում են ընտրում, ոչ թե քաղաքական ուժի կամ դաշինքի միջոցով ընտրեն»,–նշեց նա։
Թարխանյանը պատմեց՝ «Երեւանի հանրություն» դաշինքը ձեւավորել են 12 հասարակական կազմակերպություններ եւ 2 քաղաքական ուժեր՝ «Գալա» կուսակցությունը եւ «Հայաստանի կանաչների կուսակցությունը»։
«12 հասարակական կազմակերպությունների թվում են «Օդաչուների ասոցացիան, «ԴՈՍԱՖ»–ը, «Մշակույթի ասոցացիան», բնապահպանության, առողջապահության, սոցիալական, երիտասարդության հարցերով զբաղվող ասոցացիաներ, քաղաքական հարցերով ու չարաշահումներով զբաղվող անձ ունենք՝ Արմեն Հովհաննիսյանը, որը ցուցակի 3-րդ հորիզոնականում է։ «Երեւանի հանրություն» դաշինքը ներկայացնում է ամենապատրաստված մասնագիտական խումբը»,–նշեց նա։
Նա շեշտեց Երեւանի զարգացման կարեւոր սկզբունք են համարում «Կայուն քաղաք, խելացի քաղաք եւ անվտանգ քաղաք» կառուցելը։
Քաղաքապետի թեկնածուն ընդգծեց, որ տրանսպորտային օպերատորների բացակայությունը Երեւան քաղաքից հավասարազոր է կապի օպերատորների բացակայության։ «Հարցի լուծումը ես հավաստիացնում եմ կապված է առաջին շաբաթվա որոշման հետ, ընդամենը պետք է որոշում կայացնել, օպերատորներին Հայաստան հրավիրել եւ կազմակերպել տենդեռները»։
Քաղաքի բեռբնաթափման առումով նա նշեց, որ հնարավոր չի դա իրականացնել, եթե օղակաձեւ ճանապարհներ չկառուցվեն քաղաքի կենտրոնի շուրջ։
Դաշինքի անդամները նախատեսում են նաեւ սահմանափակել կամ ընդհանրապես արգելել շինրարաությունը Երեւանի փոքր կենտրոնում, քանի որ այդպիսով մեծ հարված է հասցվում կանաչ զանգվածներին, ավելին կանաչ զանգվածների համար ապահովված չէ պատշաճ ոռոգման համակարգը. «Քաղաքապետարանը նշում է՝ գլխավոր պողոտայում կանաչ զանգվածի ոռոգման հարցը չեն կարողացել լուծել եւ տվել են Forbes–ի ցուցակում գտնվող մեծահարուստին, որը այդ հարցը լուծելու փոխարեն այնտեղ խայտարառակ նախագծով եւ անճաշակ ահռելի սրճարան է կառուցել (Մալիբու սրճարանի մասին է խոսքը)»,–հավելեց Թարխանյանը։
Դաշինքի ցուցակի 2-րդ հորիզոնականը ներկայացնող, «Համատիրությունների ասոցացիա»–ի անդամ Արամ Գրիգորյանն էլ իր հերթին նկատեց՝ Երեւան քաղաքը ունի ե՛ւ քաղաքին, ե՛ւ մայրաքաղաքին ներհատուկ խնդիրներ, իսկ տարիների ընթացքում խնդիրներ են կուտակվել, որոնք պահանջում են հրատապ լուծումներ։
Նա շեշտեց համատիրությունների՝ համայնքների «փոքրիկ» կառավարման իրենց մոդելն են մշակել երկար ուսումնասիրության արդյունքում։
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03