ԱՄՆ ողջ տարածքում ակտիվիստները հորդորում են իրենց սենատորներին դժվար հարցեր տալ թեկնածուին: Ամերիկահայերը, Հայաստանի բարեկամները, մարդու իրավունքների ակտիվիստները եւ խաղաղության ջատագովները, որպես Ամերիկայի հայ դատի հանձնախմբի քարոզարշավի մի մաս, հորդորում են ԱՄՆ-ի իրենց սենատորներին` ուշադիր քննել Թրամփի առաջադրած, արտաքին գործերի պաշտոնյա Էրլ Լիցենբերգերի թեկնածությունը Ադրբեջանում դեսպանի պաշտոնի համար:
Սենատի արտաքին կապերի հանձնաժողովը սկսելու է ուսումնասիրել Լիցենբերգերի թեկնածությունը` թափուր պաշտոնը բաղեցնելու համար. գործընթացը ներառում է լսումներ, գրավոր հարցերի պատասխաններ, եւ ապա` հանձնաժողովում ողջ Սենատի կողմից քվեարկություն: Նախագահ Օբամայի առաջադրած թեկնածու Մաթ Բրիզան երկու անգամ մերժվել է Սենատի կողմից Բաքվում դեսպան դառնալ` հաշվի առնելով նրա ակնհայտ կողմնակալությունը Ադրբեջանին, Թուրքիային եւ Հայաստանին վերաբերող հարցերում, ինչից հետո էլ ընդամենը մեկ տարի է պաշտոնավարել հետադարձով նշանակումով:
Հայ դատի հանձնախմբի կայքը մտահոգված անձանց հնարավորություն է տալիս ուղիղ հայցով դիմել իրենց երկու սենատորներին, որպեսզի վերջինները հաստատման գործընթացում հարցեր ուղղեն Լիցենբերգերին:
«Երբեւէ այսքան հրատապ անհրաժեշտություն չի եղել պարզելու Ալիեւի ռեժիմի հետ Ամերիկայի հարաբերությունների բնույթը», - ասել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքով` այս հաստատման գործընթացը հնարավորություն է տալիս, որպեսզի Կոնգրեսը լուրջ ուսումնասիրի ամերիկյան-ադրբեջանական անընդհատ լարվող հարաբերությունները, որոնք բնորոշվում են հայերի դեմ խիստ ագրեսիայով, խորացող հակասություններով եւ Ամերիկայի քաղաքականությունը մանիպուլյացայի ենթարկելու քարոզարշավի ֆինանսավորմամբ:
Ավանդաբար ԱՄՆ սենատորները այս պաշտոնի թեկնածուներին ուղղել են տարածաշրջանային առաջնահերթության մի շարք հարցեր` ներառյալ խաղաղության գործընթացը, հետախուզման կառուցակարգերը եւ զինադադարի ամրապնդումը, ինչպես նաեւ Ալիեւի ռեժիմի հետ կապված առանձին մտահոգություներ:
Սպիտակ տան կայքի համաձայն` Էրլ Լիցենբերգերը ներկայում քաղաքական-ռազմական հարցերով Պետդեպարտամենտի ավագ խորհրդական է: Արտաքին գործերում իր աշխատանքի ընթացքում եղել է Գերմանական Մարշալի ֆոնդի ավագ գիտաշխատող, ապա ՆԱՏՕ-ում ԱՄՆ պատվիրակության ղեկավարի տեղակալ, Աֆղանստանում ՝ ՆԱՏՕ-ի քաղաքացիական ներկայացուցչի տեղակալ, Սերբիայում ՝ ԱՄՆ դեսպանատան պատվիրակության ղեկավարի տեղակալ, ինչպես նաեւ Ղրղզստանում՝ ԱՄՆ փոխդեսպան:
Նա ունի Միդլբերի համալսարանի բակալավրիատի աստիճան, ինչպես նաեւ մագիստրոսական կրթություն է ստացել ԱՄՆ բանակի ռազմական քոլեջում: Ստացել է Մաթիլդա Սինքլարի` լեզուների մրցանակ: Խոսում է ֆրանսերեն, ռուսերեն, սերբերեն եւ բուլղարերեն:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55