Ռուսական հետախուզական ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը վերջին տարիներին համագործակցել է իսպանական հետախուզության հետ, այս մասին տեղեկություններ է հրապարակել The New York Times -ը։
Պարբերականը, վկայակոչելով Իսպանիայի որոշ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, նշում է, որ նախկին հետախույզն օգնել է իսպանացի իրավապահներին կազմակերպված հանցավորության դեմ պայքարում։
Բանն այն է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Իսպանիայում գտնվել են Ռուսաստանից մեծ թվով քրեական հեղինակություններ։
Իր անունը հայտնել հրաժարված ոստիկանության նախկին աշխատակիցը պատմել է, որ իրենք սկզբում լուրջ խնդիրների էին բախվում, քանի որ պատկերացում չունեին, թե ինչպես է գործում կազմակերպված հանցավորության համակարգը Ռուսաստանում։ Սկրիպալն այդ առումով զգալի օգնություն է ցուցաբերել երկրի իրավապահներին։
Առայժմ հստակ չէ, թե արդյոք Սկրիպալն իսպանական ծառայությունների գործակալ է եղել, թե պարզապես դասախոսություններ է կարդացել՝ ինչպես Էստոնիայում և Չեխիայում։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը սեպտեմբերի 5-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ գաղտնազերծելով Սկրիպալների թունավորման սկանդալային գործով երկու կասկածյալների անունները:
Խոսքն Ալեքսանդր Պետրովի ու Ռուսլան Բոշիրովի մասին է, որոնք Սկրիպալների դեմ հարձակումից մի քանի օր առաջ «Աէրոֆլոտ»-ի չվերթներից մեկով Մեծ Բրիտանիա էին մեկնել:
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը, մեկնաբանելով բրիտանական իշխանությունների հայտարարությունը, ասել էր, որ այդ անունները Մոսկվային ոչինչ չեն ասում:
66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության էին ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։
Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03