ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակը Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի դպրոցներին կից նախակրթարաններում պիլոտային ծրագրով երեխաներին տրամադրելու է նախաճաշ: Մեկ տարի շարունակ հետազոտություններ անցկացնելով՝ կգնահատեն դպրոցական նախաճաշի ազդեցությունը երեխաների սովորելու ունակության վրա, համեմատություն կանցկացնեն նախաճաշ չտվող նախակրթարանների սաների առաջադիմության հետ:Սեպտեմբերի 7-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ելենա Միլոշևիչը ստորագրեցին համաձայնագիրը: «Ընտրվել են այն դպրոցները, որտեղ Համաշխարհային բանկի վարկային ծրագրով հիմնել ենք նախակրթարաններ: Այս նախակրթարանների երեխաներին ամեն առավոտյան տալու են նախաճաշ: Սա «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի բաղկացուցիչներից մեկն է: Հետազոտության արդյունքում պարզ կդառնա, թե սովորելու ընթացքում ինչ վարքագիծ և առաջընթաց են ցույց տալու այն երեխաները, ում նախակրթարաններում տրվել է նախաճաշ, և նրանք, որոնց նախակրթարաններում նախաճաշ չի տրվել»,-ասաց նախարարի տեղակալը: Նրա խոսքով՝ աշխարհում բավականին շատ հետազոտություններ կան, որոնք պարզում են, թե սնունդը որքանով է ազդում երեխայի սովորելու ունակությունների վրա: Հայաստանում երբեք դա չեն իրականացրել: Եվ սա բավականին լավ հնարավորություն է՝ հասկանալու, թե որքանով է կարևոր դպրոցական սննդի բաղադրիչը որակյալ սովորողներ ունենալու համար: Բուն հետազոտությունն իրականացնելու է Հայաստանի ամերիկյան համալսարանի Թոքմանջյան հետազոտական կենտրոնը: Պիլոտային ծրագիրն իրականացնում են Հայաստանի երեք մարզերի՝ Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի 50 դպրոցներում: Արևիկ Անափիոսյանի խոսքով՝ սրանք այն մարզերն են, որտեղ աղքատությունն ամենաբարձրն է: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ելենա Միլոշևիչը նշեց՝ այս պիլոտային ծրագիրն առաջինն իրականացնում են Հայաստանում՝ հաշվի առնելով այն ուշադրությունը, որը տրվում է երեխաների կրթությանը Հայաստանում: «Սննդի բազմազանությունն իր ազդեցությունը կարող է ունենալ երեխաների սովորելու, կրթության վրա: Հայաստանում մոտ 100 000 աշակերտ դպրոցներում սնվում են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում: Ծրագրի արդյունքում ավելացել է դպրոց հաճախումների քանակը»,-ասաց Միլոշևիչն ու նկատեց՝ ծնողների ներդրումը ևս մեծ է, օգնում են՝ ինչով կարողանում են: «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում իրականացվում է սկսած 2010 թ.: Դրա ժամկետը մինչև 2018-ի դեկտեմբերի 31-ն է, և սեպտեմբերի 7-ին պիլոտային այս ծրագրով այն երկարաձգվեց ևս 6 ամսով: «Հույս ունենք, որ մինչև 2019-ի հունիս հիմնական ծրագիրը կստորագրվի: Իսկ այս ծրագրով ուղղակի երկարացվում է «Կայուն դպրոցական սնունդ»-ը,-ասաց համանուն հիմնադրամի տնօրեն Բագրատ Եսայանը:
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01