Ս.թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվեցին Հանրային խորհրդի առաջին 15 անդամները, որոնցից յոթը գործող Հանրային խորհրդի անդամներ են, ութը՝ նոր անդամներ: Այսպիսով, մեկնարկեց նոր Հանրային խորհրդի ձեւավորման գործընթացը:
Հանրային խորհրդից հայտնում են, որ «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նոր Հանրային խորհուրդը բաղկացած է լինելու 45 անդամից նախկին 36-ի փոխարեն: Առաջին 15 անդամների նշանակումից հետո 30-օրյա ժամկետում պետք է ձեւավորվեն Հանրային խորհրդի 15 հանձնաժողովները, որոնց ցանկը ներկայացնում է ՀՀ կառավարությունը: Հանձնաժողովների ձեւավորումից հետո 3-շաբաթյա ժամկետում հանձնաժողովներում ընդգրկված անձիք գաղտնի քվեարկությամբ ընտրում են հանձաժողովների նախագահներ, որոնք դառնում են Հանրային խորհրդի հաջորդ 15 անդամները:
Այնուհետեւ 20-օրյա ժամկետում Հանրային խորհրդի 30 անդամները ներկայացնում, քննարկում եւ ընտրում են վերջին 15 անդամներին:
ՀԽ 45 անդամների կազմը հաստատելուց հետո ՀՀ վարչապետը այդ կազմից ՀՀ կառավարություն է ներկայացնում Հանրային խորհրդի նախագահի թեկնածությունը, որը հաստատվում է կառավարության նիստում: Այդ պահից սկսած նոր Հանրային խորհուրդը համարվում է ձեւավորված եւ անցնում իր լիազորություննների կատարմանը:
Նոր Հանրային խորհրդի ձեւավորման գործընթացը տեւում է ավելի քան երկու ամիս: Մինչ այդ գործող Հանրային խորհուրդը շարունակում է իր գործառույթները:
Ս.թ. սեպտեմբերի 6-ին գործող Հանրային խորհուրդը հրավիրել է նիստ, որի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում հետեւյալ հարցերի շուրջ.
1. ՀՀ արտաքին քաղաքականությունն ու Արցախի հիմնախնդիրը:
2. Բանակի ներկա իրավիճակը:
3. Տնտեսության եւ գյուղատնտեսության իրավիճակը նոր պայմաններում:
4. Գիտության, կրթության եւ մշակույթի ոլորտում տեղի ունեցող զարգացումներն ու փոփոխությունները:
5. Ներկա քաղաքական զարգացումները եւ բարոյահոգեբանական մթնոլորտը երկրում:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44