ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների ինստիտուտն արմատապես փոխվում է՝ նախարարության գլխավոր մասնագետները հետայսու հանդես կգան որպես նախարարության խորհրդատուներ:
Էականորեն կրճատվել է նաեւ նրանց թիվը` 76-ից հասցվելով 45-ի: Որոշակի փոփոխությունների է ենթարկվել նաեւ նրանց կազմը, առաջադրվող պահանջ-պայմանները եւ գործառույթների շրջանակը:
Խորհրդատուների գործառույթների մի մասը, որը նախկինում իրականացնում էին գլխավոր մասնագետները, որոշվել է այսուհետ վերապահել մասնագիտական բժշկական ասոցիացիաներին` նպատակ ունենալով հզորացնել եւ կարեւորել այս կառույցների դերը:
Խորհրդատուների ցանկը հաստատվում է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Խորհրդատու կարող է նշանակվել ՀՀ առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող այն մասնագետը, ով կբավարարի սահմանված չափանիշերին, մասնավորապես, կունենա առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ կամ գիտական աստիճան եւ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:
ԱՆ խորհրդատուն մասնակցում է ոլորտի զարգացմանն ուղղված ռազմավարական փաստաթղթերի, ծրագրերի, գործելակարգերի, ուղեցույցների, ընթացակարգերի եւ այլ իրավական ակտերի մշակմանը, լրամշակմանը, տեղայնացմանը: Պարբերաբար ուսումնասիրում եւ վերլուծում է առողջապահական միջազգային փորձը, բժշկական նորագույն տեխնոլոգիաների կիրառման եւ ներդրման հնարավորությունը ՀՀ-ում: Պարբերաբար ներկայացնում է բժշկական օգնության ու սպասարկման որակի ցուցանիշերի բարելավման առաջարկներ:
Նախարարի հանձնարարությամբ խորհրդատուներն ուսումնասիրում են քաղաքացիների գրավոր եւ բանավոր դիմումները, տալիս մասնագիտական եզրակացություններ, առավել բարդ եւ չճշտված ախտորոշումների, վիճելի դեպքերում դեպքում կամ կլինիկական փորձագիտության ժամանակ իրականացնում են մասնագիտական խորհրդատվություն, մասնակցում ԱՆ կոնսիլիումներին եւ այլն:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03