Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտակարգ իրավիճակների հարցերով համակարգող խորհրդի 11-րդ նիստը կանցկացվի սեպտեմբերի 12-ին՝ Ղազախստանի Ալմաթի քաղաքում: Այդ մասին հաղորդել է Ղազախստանի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների հարցերով կոմիտեի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ТАСС-ը:
«Նիստի ժամանակ կքննարկվեն միջազգային կազմակերպությունների հետ հետագա համագործակցության հետ կապված հարցեր` արտակարգ իրավիճակներում տուժածներին օգնություն ցուցաբերելու գործում իրենց ներուժն օգտագործելու համար, արտակարգ իրավիճակների ստորաբաժանումների հետ մարտավարական-մասնագիտական վարժանքներ անցկացնելու, ՀԱՊԿ անդամ պետությունների համար կադրերի պատրաստման հիմնական ուսումնական հաստատությունների գործունեության վերաբերյալ, արտակարգ իրավիճակների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման ոլորտում իրավասու մարմինների փոխգործակցությանն առնչվող և մի շարք այլ հարցեր», - ասվում է հայտարարությունում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ համակարգող խորհրդի նիստին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի ԱԻՆ ղեկավարությունն ու ներկայացուցիչները և Ղազախստանի ՆԳ նախարարությունը, Տաջիկստանի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության կոմիտեի, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչները:
Նշվում է, որ միջոցառմանը կմասնակցեն միջազգային կազմակերպություններ՝ Կենտրոնական Ասիայում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տարածաշրջանային ներկայացուցչությունը, Ռուսաստանի, Բելառուսի և Մոլդովայի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տարածաշրջանային պատվիրակությունը, Արտակարգ իրավիճակների և աղետների ռիսկի նվազեցման կենտրոնը:
Հիշեցնենք, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը «Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44