Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակազմին է ներկայացրել հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Վազգեն Առաքելյանին: Շնորհավորելով վերջինիս՝ մաղթել է արդյունավետ աշխատանք և հաջողություններ հետագայում:
Ինչպես հայտնում են ՔԿԾ հանրային կապերի բաժնից, այնուհետև Ա. Մխոյանը նշել է, որ աշխատանքային այցով արդեն եղել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում և անձնակազմին փոխանցել է այսօրվա պահանջներով պայմանավորված քրեակատարողական նոր քաղաքականության առանձնահատկությունները: Միաժամանակ ծառայության պետը ներկաների ուշադրությունը կրկին հրավիրել է համակարգի առջև ծառացած մի շարք խնդիրների վրա, մասնավորապես կարևորել կոռուպցիայի դեմ պայքարը՝ մատնանշելով, որ այդ քայքայիչ երևույթը նախկինում լուրջ վնաս է հասցրել երկրի տնտեսությանը:
Ծառայության պետն ընդգծել է ենթակաների հետ անհատական աշխատանքների կարևորությունը, զգուշացրել, որ մշտապես հսկելու է ներկայացված պահանջների կատարման ընթացքը: Ընդգծել է նաև, որ հիմնարկում արտոնյալ կալանավորված անձինք, դատապարտյալներ և աշխատողներ չպետք է լինեն, և այս գաղափարը պետք է արմատավորվի յուրաքանչյուրի մտածելակերպում և գործելաձևում: «Ես ցանկանում եմ և ձգտում եմ, որ մեր համակարգը մինչև վերջ վերափոխվի, վայելի պետության և հասարակության վստահությունը, և չնայած դրական տեղաշարժերին՝ առայժմ անելիքները շատ են: Համոզված եմ, որ ձեր օգնությամբ պարոն Առաքելյանն ամեն ինչ կանի, որպեսզի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը համակարգում լինի առաջիններից»:
Պատասխան խոսքում ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Վ. Առաքելյանը շնորհակալություն է հայտնել պաշտոն վստահելու համար և հավաստիացրել, որ անձնակազմի հետ համատեղ ջանք ու եռանդ չեն խնայի՝ հիմնարկի առջև դրված խնդիրներն իրագործելու, առկա թերությունները վերացնելու և առաջընթացն ապահովելու համար:
Քրեակատարողական ծառայության պետը պատրաստակամորեն պատասխանել է նաև ներկաների հարցերին և լսել նրանց առաջարկները:
Հիմնարկի հետաքննիչ մայոր Մ. Գալստյանը ներկայացրել է իրավիճակ, երբ օտարերկրյա կալանավորված անձանց և դատապարտյալների հետ աշխատելիս՝ առաջանում է թարգմանչի անհրաժեշտություն: Ա. Մխոյանը հանձնարարել է գտնել ուղիներ բարձրացված հարցի դրական լուծման համար:
Շրջայցից հետո ծառայության պետն ընդունել է առողջական խնդիրներ ունեցող դատապարտյալին և վերջինիս խնդրի հետ կապված տվել համապատասխան լուծումներ:
Աշխատանքային այցի ավարտին ծառայության պետը շրջել է դատապարտյալների բնակության համար նախատեսված տարածքում, ստուգել նախորդ այցելության ժամանակ տրված հանձնարարականների կատարման արդյունքները, տվել նոր հանձնարարականներ:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44