Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին մշտապես հաղորդագրություններ է ուղարկում՝ բանակցություններ սկսելու խնդրանքով։ Իրանի առաջնորդի խոսքը փոխանցում է Reuters-ը։
Նա նշել է, որ ԱՄՆ ներկայացուցիչներն «ամեն օր» այդպիսի հաղորդագրություններ են ուղարկում։
«Մի կողմից նա փորձում է ճնշել Իրանի ժողովրդին, մյուս կողմից՝ ամեն օր տարբեր միջոցներով և առաջարկություններով բանակցություններ սկսելու հաղորդագրություններ է հղում»,-ասել է Ռուհանին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդների հետ գագաթնաժողովի ժամանակ Ռուհանին ԱՄՆ-ին և Իսրայելին Սիրիայից հեռանալու կոչ է արել։