Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և սա կդառնա նրանց արդեն երրորդ հանդիպումը: «Կոմերսանտ»-ն անդրադարձել է սպասվող հանդիպմանն ու հարցերին, որոնք, ամենայն հավանականությամբ, կքննարկեն երկու երկրների ղեկավարները:
Նշվում է, որ Կրեմլում հայտարարել են «լուրջ խոսակցության» մասին, քանի որ Մոսկվան «շատ պահանջներ ունի» մայիսին Հայաստանի կառավարությունը գլխավորած քաղաքական գործչի հանդեպ:
Ինչպես նշում է «Կոմերսանտ»-ը, Մոսկվային զայրացնում է Հայաստանի նախկին ղեկավարների նկատմամբ քրեական հետապնդումը և ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, որի հետևանքով կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնը կարող է անցնել Բելառուսին: Հիշեցնենք, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը «Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:
Ռուսական պետական կառույցներում «Կոմերսանտ»-ի զրուցակիների խոսքերով՝ Պուտինը մտադիր է բարձրացնել Հայաստանի նախկին ղեկավարների նկատմամբ սկսված քրեական հետապնդումների, մասնավորապես՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հարցը, որոնք մեղադրվում են իշխանության յուրացման համար:
Նշվում է, որ Կրեմլին դա դուր չի գալիս մի քանի պատճառով: Ինչպես նշել է լրատվամիջոցի զրուցակիցը, Ռոբերտ Քոչարյանն այն «սակավաթիվ մարդկանցից է, որին Վլադիմիր Պուտինն իր ընկերն է համարում»: Նրանց թվում են Սիլվիո Բեռլուսկոնին և Գերհարդ Շրյոդերը (Իտալիայի նախկին վարչապետն ու Գերմանիայի նախկին կանցլերը):
Նշվում է, որ Պուտինի հատուկ վերաբերմունքը Քոչարյանի հանդեպ ընդգծվել է օրերս. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ օգոստոսի 31-ին՝ Քոչարյանի ծննդյան օրը, Պուտինը զանգահարել է նրան և անձամբ շնորհավորել 64-ամյակի կապակցությամբ:
Բացի այդ, հոդվածում ասվում է, որ Յուրի Խաչատուրովի նկատմամբ սկսված դատական հետապնդումը լուրջ վնաս է հասցրել ՀԱՊԿ-ի հեղինակությանը և անդրադարձել կազմակերպության աշխատանքի վրա: Առանձին դժգոհություն է առաջացրել այն փաստը, որ հայկական իշխանությունները չեն նախազգուշացրել գործընկերներին իրենց պլանների մասին:
«Սա կարելի էր անել հանգիստ՝ սպասելով ՀԱՊԿ-ի նիստին և բացատրելով իրավիճակը»,- ասել է «Կոմերսանտ»-ի զրուցակիցը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ժամանել է Մոսկվա: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանն ավելի վաղ հայտնել էր, որ կառավարության ղեկավարը սեպտեմբերի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44