ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը համապետական շաբաթօրյակը սկսելով Հրազդանի կիրճից` այնուհետև ուղևորվել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք, որտեղ քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանի ուղեկցությամբ ծանոթացել է շաբաթօրյակի շրջանակում նախաձեռնված միջոցառումներին, բնակիչների հետ իրականացրել աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ։
Այս մասին տեղեկացնում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախարարը բնակիչների հետ քննարկել է ոլորտում առկա հիմնախնդիրները՝ կարևորելով քաղաքացիների գիտակցության և ամենօրյա վարքի մեջ շրջակա միջավայրի պահպանության ու խնամքի մշակույթ ունենալու անհրաժեշտությունը։
Նախարար Սուրեն Պապիկյանի հաջորդ կանգառն Արմավիր համայնքն էր, որտեղ մարզպետ Գագիկ Միրիջանյանի և քաղաքապետի պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել համայնքի տարբեր թաղամասերում և հետևել քաղաքային այգու բարեկարգման աշխատանքներին։
Արմավիրի մարզից նախարար Սուրեն Պապիկյանն ուղևորվել է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք, որտեղ ծանոթացել է համայնքի տարբեր հատվածներում բնակիչների ակտիվ մասնակցությամբ ընթացող աղբահանության և աղբահեռացման աշխատանքներին։ Լրագրողների հետ զրույցում նախարարը կարևորել է «Մաքուր մոլորակ» միջոցառմանն ընդառաջ կազմակերպված համապետական այս շաբաթօրյակը, որն իր դաստիարակչական նշանակությամբ կնպաստի խնդրի հանդեպ բնակիչների հետաքրքրվածության աճին ու ներգրավվածության մակարդակի բարձրացմանը։
Այնուհետև նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Կոտայքի մարզի Եղվարդ համայնք, որտեղ համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի հետ միասին մասնակցել է մարզադպրոցին հարակից տարածքների մաքրման և ծառերի էտման աշխատանքներին:
Նախարարը եղել է նաև Բյուրեղավան համայնքի դպրոցում, որտեղ ուսուցչական կազմից և ծնողներից հետաքրքրվել է աշխատանքների ընթացքի վերաբերյալ։
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01