Դեռեւս հայտնի չէ, թե ով էր հուլիսի 15-ի երեկոյան փորձում հեղաշրջումիրականացնել Թուրքիայում. մարդիկ չեն հավատում, որ դա արել են մի խումբ զինվորականներ կամ Ֆեթուլլահ Գյուլենի ներկայացուցիչները: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ուֆուկ Ուրասը:
«Ես չեմ հավատում, որ այդ խումբն այնքան ուժ ունի բանակում, որ կարողանար նման բան կազմակերպել: Նույնը նաեւ կարող եմ ասել Գյուլենի մասին: Այս պահին հստակ տեղեկատվություն չկա, թե ով էր կանգնած այս ամենի հետեւում: Ամեն դեպքում, այս իշխանությունների այլընտրանքային տարբերակը մարդիկ տեսնում են միայն ժողովրդավարական ձեւերով»,- ասաց Ուֆուկ Ուրասը:
Ըստ քաղաքական գործչի՝ թուրք ժողովուրդը դժգոհ է Էրդողանի վարած քաղաքականությունից, սակայն հարցի լուծումը տեսնում է միայն ժողովրդավարական եղանակով. «Բնակչության մեծ մասը դեմ է հակաժողովրդավարական մեթոդներով հարցը լուծելուն: Առհասարակ, այն, ինչ արեցին այս գիշեր, այդ մարդիկ հաղթանակի հասնելու ոչ մի հնարավորություն չունեն: Բոլոր հարցերը պետք է լուծել ժողովրդավարական ձեւերով»:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի երեկոյան լրատվամիջոցները հաղորդել են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Անկարայի եւ Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, տեղի են ունեցել կրակոցներ եւ պայթյուններ: Մի խումբ զինվորականներ հայտարարել են երկրում իշխանությունը վերցնելու մասին՝ սահմանադրական կարգը վերականգնելու, մարդու իրավունքներն ու ազատությունները ապահովելու նպատակով:
Նախնական տվյալներով 90 մարդ է զոհվել, ձերբակալվել է ավելի քան 1500 մարդ: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկրում ռազմական հեղաշրջումը կազմակերպել է գնդապետ Մուհարեմ Քոսեն:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է տեղի ունեցող իրադարձությունների անօրինական լինելու մասին: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը ձախողվել է եւ ամբողջությամբ կճնշվի:
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55