Ռուսական երկաթուղիներ» ընկերության հայկական դուստր ընկերությունում՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ում, հայտնաբերվել է 60 միլիոն դոլարի չարաշահում, այդ բացահայտումների հարցում Հայաստանի կառավարությունն ունի Ռուսաստանի նախագահի ամբողջական աջակցությունը: Այդ մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքների մասին:
Լրագրողի դիտարկմանն առ այն, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում լարվածության պատճառներից մեկը նշվել են «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հայկական դուստր ընկերությունում իրականացված խուզարկությունները, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ հարցին անդրադարձ է եղել Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
«Ես պատմեցի, թե ինչ է տեղի ունեցել, ինչու է տեղի ունեցել: Կարող եմ ասել, որ այդ հարցում ես, հայկական կառավարությունն ունի Ռուսաստանի նախագահի լիարժեք աջակցությունը: Որովհետև ակնհայտ է, որ Ռուսաստանի նախագահը նույնպես շատ շահագրգռված է կոռուպցիայի դեմ պայքարում: Մենք կհամագործակցենք նաև այդ ոլորտում, և այլ ոլորտներում, որպեսզի Հայաստանում գործող ռուսական ընկերություններում չլինեն չարաշահումներ: Մենք պայմանավորվեցինք, որ այն, ինչ վերաբերում է օրինականությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ոչ մի կերպ չի կարող մեկնաբանվել որպես հակառուսական գործողություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողի դիարկմանը, թե հաղորդվում էր, որ ձեռնարկությունը չի վճարել 19 հազար դոլարի հարկեր, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դա այդպես չէ:
«Այնտեղ, իմ նախնական տեղեկություններով, հայտնաբերվել են մոտ 60 միլիոն դոլարի չարաշահումներ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ քննչական մարմիններն ուսումնասիրում են իրավիճակը և մոտ ապագայում կներկայացվեն պաշտոնական տեղեկություններ: Հարցին, թե արդյոք չարաշահումներն իրականացրել են միայն Հայաստանի քաղաքացիները, թե ռուսները նույնպես, ՀՀ վարչապետը նշել է, որ դա կպարզվի քննության ընթացքում:
«Կարող եմ ասել, որ մենք այդ հարցում Ռուսաստանի նախագահի հետ չունենք ոչ մի տարաձայնություն»,- ասել է նա:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03