«Եթե ինչ-որ մեկն ինձ հարց տա՝ արդյոք հնարավո՞ր է Սինգապուրյան հրաշքը կիրառել Հայաստանում, ես միանշանակ կպատասխանեմ՝ ոչ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն՝ անդրադառնալով օրերս Սինգապուր կատարած իր այցին:
Դավիթ Անանյանը նշեց, որ Սինգապուրում օրենսդրության մեջ մի շատ կարևոր նշանաբան կա՝ «Մեր ազգը, մեր հարկերը»:
Այս առումով, ըստ նրա, Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն և Սինգապուրի եկամուտների հավաքագրման մարմինն ունեն հակառակ գաղափարախոսությունները: «Դա բառիս վատ իմաստով եմ ասում, քանի որ մենք դեռևս չենք հասել իրենց գաղափարախոսությանը: Նրանց բոլոր պրեզենտացիոն նյութերի առաջին նախադասությունը սկսվում է հետևյալ կերպ. «Մենք ունենք կանխավարկած, որ բոլոր հարկ վճարողները ճշգրիտ կերպով կատարում են իրենց հարկային պարտավորությունները»: Այսինքն՝ եթե մարդիկ մշակույթ են ձևավորել, որ հարկ վճարելը հայրենասիրության էլեմենտ է, ապա հարկային մարմինը պարտավոր է այդպիսի կանխավարկած ձևավորի, որ բոլորը օրինապահ հարկ վճարողներ են»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Դավիթ Անանյանի խոսքով, այստեղ այլ նշանաբան է գործում: «Մեզ մոտ ուրիշ նշանաբան կա՝ ունենք այնպիսի կանխավարկած, որ բոլոր հարկ վճարողները որևէ ձևով ցանկություն ունեն խուսափել հարկերից: Դա ցավալի է, որը գալիս է մշակույթի բացակայությունից: Սովետական միությունից ունենք քաշ տված ժառանգություն՝ պետությանը խաբելը, պետությունից գողանալը հարգանքի արժանի է: Մեզ մոտ դեռ չի ձևավորվել, որ պետությունից չգողանալը, պետությանը հարկեր վճարելը ազգային անվտանգության տեսանկյունից շատ կարևոր են», - ասաց Դավիթ Անանյանը:
Նա միաժամանակ նշեց, որ Հայաստանում կան ոլորտներ, որտեղ տարիներ շարունակ հարկեր չվճարելու ավանդույթ է ձևավորվել:
Օրինակ՝ մշակույթի ոլորտում: «Ունենք սիրված երգիչներ ու երգչուհիներ, որոնք հայրենասիրական երգեր են գրում ու կատարում, բայց նրանցից որևէ մեկը տասնամյակներ շարունակ տարեկան եկամուտների հայտարարագիր չի ներկայացրել հարկային մարմիններ», - նշեց ՊԵԿ ղեկավարը՝ հավելելով, որ եթե կա ոչ հարկային գործակալի կողմից ստացված եկամուտներ, ապա բոլորը պարտավոր են ներկայացնել տարեկան եկամուտների հայտարարագիր: Ըստ նրա, օրենքով կա այդպիսի պարտադիր պայման:
Դավիթ Անանյանը նաև ասաց, որ միակ մշակութային գործիչը, որը երբևէ հայտարարագիր է ներկայացրել, դա ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանն է: «Տիգրան Մանսուրյանն է ժամանակին հայտարարագրեր ներկայացրել»:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44