Ազգային ժողովում քննարկման է ներկայացվել ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը նշեց, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2011 թ-ից գործում է «911» ծառայությունը:
Ըստ նրա՝ գործունեության տարիներին ծառայությունը սպասարկել է 6 միլիոնից ավելի զանգ: «Շատ են լինում դեպքեր, երբ ահազանգողն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ոչ միայն ճշգրիտ, այլև մոտավորապես տրամադրել դեպքի վայրի հասցեն: Նման իրավիճակներում զգալի ուշանում է արձագանքումն ու անհետաձգելի օգնության ցուցաբերումը, առաջանում է լրացուցիչ ուժեր ներգրավելու անհրաժեշտություն:
Հաշվի առնելով նման իրավիճակը, կարևորելով մարդու կյանքի և առողջության առաջնայնությունը՝ նախագծով նախատեսվում է դեպի արտակարգ պատահարների արագ արձագանքման ծառայության՝ «911»,«112», «102» և «103» կատարվող կանչերի դեպքում ներդնել տեղորոշման համակարգ»,-ասաց նա:
Փոխնախարարը նշեց, որ նախագծով առաջարկվում է օպերատորին կամ ծառայություն մատուցողին իրավունք վերապահել՝ բացահայտելու իր հաճախորդի կողմից կատարվող վայրի ծառայությունը, հաճախորդի տեղորոշումը և հաճախորդի անձնական տվյալները:
Ըստ նրա՝ ներդրումը հանդիսանում է կարևորագույն գործընթաց, որի շնորհիվ զգալի կնվազի օգնության ցուցաբերման ժամանակահատվածը, կիրականացվի թիրախային արձագանքում, կկանխվի ավելորդ ուժերի վատնումը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ մտահոգությունն այն է, որ գուցե անձնական տվյալների խախտում լինի:
Փոխնախարարն ասաց, որ պետք է կարգ սահմանվի:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44