Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ 2007-ին սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Հայկ Սարգսյանը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց կալանքից։
Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանի որոշումն անսպասելի էր, սակայն, միևնույնն է, Հայկ Սարգսյանի նկատմամբ կա ընտրված խափանման միջոց։
«Կալանքն ընդհանրապես պետք է վերացվեր, ոչ թե ընտրվեր այլընտրանքային միջոց, բայց հաշվի առնելով առկա գործը, դրա նկատմամբ առկա հասարակական հետաքրքրությունը, որոշակի այլ պրոցեսներ՝ գոնե այստեղ դատարանը որոշակիորեն վերականգնեց արդարությունը: Կալանավորման որևէ հիմք չկա: Եթե նույն վարույթ իրականացնող մարմինը գտել է, որ 2018 թ. հուլիսի 4-ին ստորագրությունը լիարժեք բավարար էր, որպեսզի խոչընդոտման վտանգը, փախչելու վտանգը կանխվի, ապա ինչու յոթ օր անց կալանավորեցին»,- ասաց Սարգսյանը։
Պաշտպանը հայտնեց, որ երբ դատարան են ներկայացրել կալանավորման միջնորդությունը, հարցրել են, թե արդյոք այդ յոթ օրվա ընթացքում Հայկ Սարգսյանը փորձել է խոչընդոտել, ասում են՝ ոչ. «Ու դրանից հետո ինչո՞ւ պետք է կալանավորեին:
Այսինքն՝ կալանքի հիմք ընդհանրապես գոյություն չունի»:
Ինչ վերաբերում է գրավի՝ 50 մլն դրամ չափին, փաստաբանն ասաց, որ դրան չի ցանկանում անդրադառնալ, որովհետև Հայկ Սարգսյանի ընկերները մինչև դատական նիստն իրեն հայտնել են, որ պատրաստ են դատարանի կողմից սահմանված գրավի չափը վճարել. «Դրան չեմ ուզում անդրադառնալ, սակայն վերջին շրջանում սահմանված գրավի չափերից բարձր է, պրակտիկան ցույց է տալիս, որ որպես գրավի չափ է սահմանվում 3-5 մլն դրամը։ Չափը բավականին բարձր է, սակայն Հայկ Սարգսյանի ընկերները ի սկզբանե հայտնել են, որ պատրաստ են գրավը վճարել. եթե չկարողանան, այդ ժամանակ նոր այդ հարցին կանդրադառնամ»։
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը կալանավորվել էր հուլիսի 11-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի՝ Երևանի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի «P266» մոդելի ատրճանակով Դավիթ Աշոտի Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 1-ին մասի և 34-104-րդ հոդվածի հատկանիշներով:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03