«Ժառանգություն» կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում իր քարոզարշավը սկսեց Շառլ Ազնավուրի հրապարակից: Կուսակցության հիմնադիր, «Ժառանգության» ցուցակով քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ընտրվելու դեպքում ծառայելու է քաղաքացիներին:
«Սա լինելու է նոր Երևանի նոր ավագանի, որը օր ու գիշեր բոլոր հարցերը լուծելիս լինելու է ձեզ հաշվետու: Եթե ես վայելեցի երևանցիների մեծամասնության քվեն, իմ ամենօրյա, 24-ժամյա աշխատանքով լինելու եմ Երևանի քաղաքացիների ծառաներից մեկը: Սեպտեմբերի 23-ին Երևանն ունենալու է քաղաքացիական քաղաքապետարան: Մենք մասնագետներով շրջապատված լուծում ենք տալու մեր հին ու նոր մայրաքաղաքի բոլոր հարցերին ու խնդիրներին: Միասին կերտելու ենք առաջատար Երևան, որը մրցակցելու է աշխարհի մայրաքաղաքների հետ ու իր ոգով, իր հզորությամբ դառնալու է առաջնորդ մայրաքաղաք»,- ասաց Հովհաննիսյանը:
Քաղաքապետի թեկնածուն նշեց, որ իրենք մինչև քարոզարշավի ավարտը լինելու են Երևանի բոլոր համայնքներում:
«Վաղը կսկսենք Նուբարաշենից, երեկոյան կհասնենք Ավան և Նոր Նորք: Լինելու ենք բոլոր համայնքներում: Մենք լինելու ենք մեր բնական վիճակի մեջ»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Կուսակցության հիմնադիրի խոսքով՝ իրենց քարոզարշավը կավարտվի 10 օր անց՝ Երևանի Ֆրանսիայի հրապարակում:
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին:
11:18
10:48
10:23
10:08
09:47
09:36
09:19
09:02
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15