«Իմ քայլը» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն այսօր՝ սեպտեմբերի 10-ին Էրեբունի համայնքի բնակիչների հետ հանդիպմանը ներկայացրեց իրենց նախընտրական ծրագիրը: Քաղաքապետի թեկնածուն հայտնեց, որ ծրագրում ներառված է 50 կետ: Առաջինը, ըստ Մարությանի, ուղիղ ժողովրդավարությունն է. քաղաքապետ դառնալու դեպքում բոլոր կարեւոր, հանրային հնչեղություն ունեցող հարցերը լուծվելու են հանրաքվեի կամ օնլայն քվեարկության միջոցով:
«Այսուհետ ոչ ոք միանձնյա որոշումներ չի կայացնելու: Քաղաքապետարանի կայքում դուք քվեարկելու եք, իսկ առավել կարեւոր հարցերի դեպքում լինելու է դասական քվեարկություն, այսինքն՝ հանրաքվե»,- ասաց Հայկ Մարությանը:
Երկրորդ կարեւոր խնդիրը, Հայկ Մարությանի խոսքով, տրանսպորտն է: «Իմ քայլն» առաջարկում է միասնական տրանսպորտային ցանց, միասնական տոմս, ինչպես նաեւ գործելու է զեղչային համակարգ բնակչության տարբեր խմբերի համար. «Գծերն ու գծատերերն իսպառ վերանալու են, դրա տեղը լինելու են նոր երթուղիներ, նոր կանգառներ եւ նոր մենեջմենթ: Ներմուծելու ենք բարձրակարգ ավտոբուսներ, որոնք լինելու են երեք չափի, բոլոր ավտոբուսները համապատասխանելու են միջազգային ստանդարտներին, լինելու է հովացման եւ տաքացման համակարգ»: Մտադիր են նաեւ Աջափնյակում կառուցել մետրոյի նոր կայարան, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում ներառված է նաեւ աղբահանության հարցը: Հայկ Մարությանը հիշեցրեց, թե ինչպես է այս ամիսներին աշխատում «Սանիթեքը», իսկ որպես լուծում առաջարկեց վերացնել այս ոլորտում մենաշնորհը: «Համատիրություններից նույնպես դժգոհությունները շատ են: Շենքերի բնակիչները պետք է ընտրեն համատիրության նախագահին, որ հետո էլ պահանջեն իրենից կատարել պարտականությունները: Մեկ այլ խնդիր են շենքերի վերելակները: Քաղաքապետարանը պետք է վերանորոգի վերելակները, հարկ եղած դեպքում՝ փոխի դրանք»: Հայկ Մարությանն անդրադարձավ նաեւ մանկապարտեզների խնդրին: Թեկնածուն նշեց, որ իրենց հաղթանակի դեպքում բարելավվելու է մանկապարտեզներում սննդի որակը, վերանորոգվելու են մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզները. «Մենք ուսումնասիրել ենք եւ պարզել, որ շատ մանկապարտեզներ տրված են անհասկանալի կազմակերպությունների, երբեմն նույնիսկ առանց գումարի: Մենք պետք է բոլոր մանկապարտեզները վերադարձնենք մեր երեխաներին»: Եվս մեկ կարեւորագույն խնդիր է կանաչապատումը. «Իմ քայլ» նախատեսում է 5 տարվա ընթացքում 500 հազար ծառ տնկել:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03