Թուրքական լրատվամիջոցների համաձայն՝ նոր եթերաշրջանում մրցույթի ժյուրիում կատարվել են փոփոխությունները։ Խոսակցություններ են պտտվում, որ ժյուրիի կազմից հեռացող Գյոքհան Օզօղուզի փոխարեն նախագիծ կմտնի պոլսահայ անվանի երաժիշտ Հայկո Ջեփքինը։ Այս մասին գրում է էրմենիհաբերը։
Ժյուրիում Ջեփքինի հնարավոր ներգրավվածության մասին լուրերը թուրք օգտագերերի շրջանում բուռն քննարկումների առիթ են հանդիսացել։ Հայտնի է, որ մրցույթի 8-րդ եթերաշրջանը եթեր կհեռարձակվի սեպտեմբերին։
Ռոք երաժիշտ Հայկո Ջեփքինը ծնվել է 1978թ․ մարտի 11-ին՝ Ստամբուլում։ Ուսանել է Ստամբուլի հայկական Կենտրոնական վարժարանում, ապա Միմար Սինանի անվան համալսարանում՝ երգեցողության, սոլֆեջոյի և դաշնամուրի բաժնում։
Ջեփքինը 4 երաժշտական ալբոմի հեղինակ է, նկարահանվել է որոշ թուրքական հեռուստասերիալներում, համագործակցել Թուրքիայի երաժշտական աշխարհի մի շարք առաջատար դեմքերի հետ։ Յուրօրինակ կերպարով հայ երաժիշտը նաև յուրօրինակ հոբբիներ ունի․ Հայկոն պարաշուտային սպորտի մեծ սիրահար է և ձգտում է այս ոլորտում չեմպիոն դառնալ։ Օրեր առաջ՝ սեպտեմբերի 2-ին Թուրքիայում կայացած մի երաժշտական փառատոնի ժամանակ Ջեփքինը հանդիսատեսին հիացրեց պարաշյուտով անմիջապես համերգային հրապարակ իջնելով։
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01