Իրանն ազգային ատոմային ծրագրի շրջանակում ուրանի հարստացման ցենտրիֆուգների նոր արտադրամաս է բացել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի սեպտեմբերի 10-ի ելույթին:«Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեիի հրամանով՝ մենք ցենտրիֆուգների արդի և լավ հագեցած նոր արտադրամաս ենք բացել»,- առաջնորդի խոսքերը փոխանցում է «Ֆարս» գործակալությունը: Պաշտոնյան չի նշել, թե որտեղ է այն գտնվում, արտադրության ինչ ծավալներ ու տեխնիկական հագեցվածություն ունի: Բացի այդ, նրա խոսքով` Իրանի մասնագետները ավարտել են Թեհրանի հետազոտական ռեակտորի արդիականացումը: «Իրանը եվրոպական երկրներից մեկի հետ ռեակտորի հետագա արդիականացման և հզորացման համաձայնագիր է ստորագրել»,- նշել է Սալեհին՝ չնշելով, թե որ երկրի մասին է խոսքը: Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը նշել է, որ Իրանի ատոմային ծրագրի իրագործումն ընթանում է նախնական ծրագրավորածից առաջանցիկ տեմպերով: «Երկու օբյեկտների շուրջ աշխատանքները` ռեակտորի և հավաքման արտադրամասի, չեն հակասում Գործողությունների համապարփակ ծրագրի դրույթներին»,- ասել է նա: Գործողությունների համապարփակ ծրագիրը համաձայնեցվել է Թեհրանի և աշխարհի 6 տերությունների կողմից 2015թ.-ին, և գործարկվել է 2016թ հունվարից: Այն նախատեսում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների կասեցում: Դրա փոխարեն Իրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը` դնելով այն միջազգային վերահսկողության տակ: Սակայն 2018թ. մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս համաձայնագրից:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55