Սեպտեմբերի 3-ից 9-ը ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում և մարզերում իրականացրել է ուժեղացված ծառայություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները Երևանում ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 134 մեքենա, որոնցից 21-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում, 1 տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշանի սարք, իսկ որոշ մեքենաների վարորդներ չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր: Նույն ժամանակահատվածում 84 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել առջևի հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտման համար, 42-ի վարորդները խախտումը վերացրել են տեղում: 2 վարորդի նկատմամբ էլ արձանագրություն է կազմվել մեքենայից տարբեր իրեր և առարկաներ նետելու համար: Մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները: Արդյունքում՝ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 88 մեքենա, որոնցից 57-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում: Հայտնաբերվել են նաև ժամկետն անց ԱՊՊԱ պայմանագրով 18 և փոխարինված համարանիշով 1 մեքենա: Վարչական իրավախախտման վերաբերյալ կազմվել է 197 արձանագրություն՝ առջևի հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտման համար: Բեկանվել է 16-ը: 3 վարորդ էլ տուգանվել է տրանսպորտային միջոցից տարբեր իրեր և առարկաներ նետելու համար: Հարգելի վարորդնե՛ր, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները:
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44